ցույց է տալիս հիշյալ բառարանի ավելի խոշոր թերությունները։
Տեսնենք ինչ է ասում քննադատը։
Պ. Աբիսողոմ Հովհաննիսյանի բառարանը, դժբախտաբար, բացառություն չի կազմում մեր մյուս ոուս-հայերեն բառարաններից (Երեսփոխյանի և այլոց)։ Բավական է մի երես կարդալ այս գրքից՝ համոզվելու համար, որ հեղինակը չէ ունեցել հարկավոր պատրաստություն այսպիսի աշխատության ձեռնարկելու համար։ Բանի բուն կարդացողն իսկույն համոզվում է, որ հեղինակը հարկ եղածին պես չգիտե ո՛չ ռուսերեն և ո՛չ նայերեն լեզուները, ոչ պատրաստություն ունի դասական լեզուներին մեջ, ո՛չ ծանոթ է լեզվաբանության տարերքներին և ո՛չ վերջապես բառարանագրության օրենքներին (եր. 140)։
Քննադատը յուր այս խիստ դատաստանը լոկ խոսքերով չի արտահայտում, այլ լեզվագիտական անողոք փաստերով։ Այդ փաստերի վրա հիմնվելով, նա նոր բառարանը, որի լույս տեսնելը այնքան ուրախություն պատճառեց հայերին, համարում է՝
Խիստ պակասավոր, ժամանակի պահանջներին չհամապատասխանող, վատ, ուրեմն և վնասակար (նոտրագիրը բնագրինն է) մի շարադրություն, որի երևան գալը ամոթ պետք է համարվի ինչպես մեր գրականության, նույնպես և հասարակության համար, որ կարող է այդպիսի գրվածք յուր մեջ հանդուրժել (եր. 142)։
Պ. Մալխասյանը անհնարին է գտնում մինչև անգամ ուղղել տյդ բառարանը։ Երբ գրքի ամբողջությունը մի պարզ սխալ է' նրան ուղղելու համար պետք է նրան կործանել բոլորովին (եր. 142)։
Այնուհետև քննադատը, ի թիվս այլևայլ լեզվագիտա՛կան աններելի սխալների, որոնց նա ցույց է տալիս և բացատրում է գործին տեղյակ մարդու հմտությամբ, առաջ է բերում բառագրքից մի քանի կուրյոզներ:
Гвоздика, гвоздичка բառի առաջին նշանակությունր գրված է մեխ, որ լինելու բան չէ. гвоздика նշանակում է նախ՝ մեխակ կոչված համեմունքը, իսկ մեխ երբեք չի նշանակում (եր. 156)։ Корона- թագ, պսակ (շամիշ, քիշմիշ) ատամնառատ: Այստեղ որևէ բացատրություն ավելորդ է․ հիշենք միայն корона—չամիչ, քիշմիշ։
Եվ այլն, և այլն, և այլն (եր. 157)։