Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/87

Այս էջը սրբագրված է

Եվ արտավիժել են։ Փորձի համար համբերություն ունեցող ընթերցողին կառաջարկենք կարդալ այս տողերը․

Ես կը ցանկանայի, որ լիներ գարուն,
Կենտրոն Լիներ պարզ երկինք և պայծառ լուսին,
Եվ անթիվ աստղեր պսպղուն, կայտռուն,
Խավար գիշերին կյանք և լույս տային։
Եվ առանձնացած կանաչ պարտիղում՝
Քո կողքին մենակ լինեի նստած
Եվ քո խանդակաթ, սիրավառ գրկում,
Ինչպես եդեմում, լինեի հանգչած և այլն


Եվ կցանկանար հեղինակը յուր գրպանումը չորս հարյուր հազար ոսկի ունենալ և էյֆելի աշտարակում նստած Փարիզը դիտել և աբսենտ խմել և, և, և... պես-պես փաշայական ցանկություններ։

Կարծես, աշխարհաբարը բավական չէր ընթերցողին տանջելոլ համար, «Արաքսո»-ի խմբագիրը տպել է և մի երկարաոտ. բայց կարճամիտ դրա բառ ոտանավոր՝ «Յաւերակունս Հռոմկըլայ»։ Երանի՜ «Արաքս»֊ի ընթերցողների ճաշակին։

Ւնչ վերաբերում է Վոդովոզովից թարգմանած բանաստեղծությանը, մենք կցանկանայինք, որ թարգմանիչը պ. Ստ. Մալխասյանը չլիներ։

Իբր հավելված «Արաքս»-ի վերջում տպված է Տուրդենևի մի վեպիկը «Ասյա» վերնագրով։ Թարգմանչի ոճը՝ յուր թերություններով հանդերձ՝ բավական սահուն է, բայց ընտրած նյութն անհաջող։ «Ասյա»–ն Տուրդենևի ամենաթույլ նովելլաներից մեկն է, թույլ հոգեբանական տեսակետից։

«ԱՐԵՎԵԼՔԻ» ՄԻ ՀՈԴՎԱԾԻ ԱԴԹԻՎ

Կ․ Պոլսի «Արևելք» լրագիրը վերջին ժամանակ սկսել է առանձին ուշադրություն դարձնել ժամանակակից հայ գրականության և մասնավորապես վիպասանության ուղղության վրա։