Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/90

Այս էջը սրբագրված է

«Записки из мертвого дома» Սխալվել է Գոնչարովը, որ ծնվելով Սիբիրսկ քաղաքում, գրել է Պետերբուրգի կյանքից։ Սխալվում է Դոդեն, որ ծնվելով Նիմ քաղաքում, այժմ գրում է Փարիզի և հյուսիսային ու հարավային Ֆրանսիայի կյանքից և մինչև անգամ երբեմն յուր վեպերի նյութ է դարձնում Ալժիրայի Կորսիկայի, Սարդինիայի տեղական կյանքը։ Սխալվել են, վերջապես, բոլոր եվրոպական հեղինակները, որ իրանց գրությունների նյութը շեն վերցրել միմիայն այն գյուղից կամ քաղաքից, ուր բախտի բերմամբ նոքա ծնվել են։

Շատ սխալ և թյուր դատողությունների ենք հանդիպել հայ մամուլի մեջ, շատ ափեղցփեղ բաներ ենք կարդացել վիպադրության մասին, կարդացել ենք մինչև անգամ, որ վիպադրությունը պետք է նյութ քաղի լրագիրներից, հետևի մամուլին (sic), և այս բոլոր ցնդաբանությունները, ճշմարիտ է,ծիծաղելի են եղել, բայց ոչ այնչափ, որչափ պարոն «Արշակի» վայրենի դատողությունը։«Արևելք»-ի ռուսահայ հոդվածագիրը» ըստ երևույթին, մի բան կարդացել է կամ լսել է, թե գրականությունը պետք է «կյանքի հայելի» լինի, բայց յուր կարդացածը չի մարսել։

Մենք կաշխատենք մի անգամ մանրամասն բացատրել,թե ինչ ասել է ժողովրդի կյանքի ուսումնասիրություն և ինչպես նա պետք է արտափայլե գրականության և մանավանդ վիպագրության մեջ։ Իսկ առայժմ մենք կարող ենք միայն ցավել, որ ռուսահայ զեվզեկը, ըստ երևույթին,ռուսահայ մամուլից վռնդված լինելով, կարողացել է յուր անհեթեթ դատողությունների համար ասպարեզ գտնել Կ․Պոլսի ամենալուրջ լրագրում։


«Արևելք» լրագրի վերջին համարների հետ ստացանք «Մասիս» երկշաբաթաթերթի այս տարվա առաջին համարը։ Դատելով այդ համարից, «Մասիս»֊ի ուղղությունը բավական համակրելի է և խելացի։ Ինչպես երևում է, երկշաբաթաթերթը սկսել է լրջորեն զբաղվել ընկերական և հասարակական խնդիրներով, գոնե այսպիսի տպավորություն գործեցին մեզ վրա պ. պ. Արփիար Արփիարյանի և Հրանդի հոդվածները ու պ․ Բաշալշանի մի բավական որտաշարժ պատկեր պոլսական կյանքից։