Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/91

Այս էջը սրբագրված է

Բացի ղորանից, պ. Արփիարյանն այդ համարում սկսել է և խոստանում է գրել մի շարք քննական հոդվածներ «Արարատ-Կովկասյան դրականություն» վերնագրով, որոնցով նա մտադիր է տաճկահայերին ծանոթացնել ռուսահայերի ժամանակակից դրականությանը։ Այս կողմից, պետք է խոստովանել, որ պոլսեցիք մեզանից ավելի քաղաքավարի են։ Հետզհետե, եթե «Մասիս»-ի համարները կանոնավոր ստանանք, կխոսենք նորա մասին, իսկ առայժմ հայտնելով մեր համակրությունը հին շաբաթաթերթի նոր ուղղությանը, ցանկանք, որ նա արժանանա և ռուսահայ ընթերցողների ուշադրությանը։ «Մասիս»-ի բաժնորդագինը համեմատաբար չրնչին է. տարեկան գինն է էրկու ռուբլի, մի գումար, որ շատերը կարող են դյուրությամբ վճարել, եթե միայն ցանկություն ունեն ծանոթանալ տաճկահայերի գրականական գործունեությանը գեթ մի թերթի տված նյութերով։ Բաժանորդ գրվել ցանկացողները կարող են դիմել Կ. Պոլիս, «Արևելք»-ի խըմբագրությանը։

                   «ՀԱՆԴԵՍ ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ»
                         (Երկրորդ գիրք) 
                                                              Հրաւո. Մկր. բարխուդարյանի 
                                                           Մոսկվա, ապարան Հերբեկի, 1889 

«Հանդես»- իառաջին գրքույկի մարսին յուր ժամանակին խոսելով, մենք ցանկություն էինք հայտնել, որ այդ համակրելի հրատարակությունը հարատև լինի։ Ամեն ազդերի մեջ «Գրական ժողովածուները» գրականության համար մի աեսակ օժանդակիչ տարր են կազմում։ Այն, ինչ որ շատ անգամ անձեռնահաս են անելու պարբերական հրատարակությունները, հաջողությա՛մբ կարող են անել ժողովածուները, կազմողի և հրատարակողի գրական՝ ճաշակից ու պատրաստականությունից է կախված այդ տեսակ ժողովածուների պակաս կամ