Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/297

Այս էջը հաստատված է

արեցինք։ Ապրե՛ս Դիմաքսյան. Բարաթովդ գլուխը քաշ արած այնպես դուրս եկավ, ինչպես պոչը կտրած գող կատու։ Հապա՛, ո՞նց էր, քեզ նման ուսումնականներին այնպես էլ հարկավոր էր ներկել։ Ապրե՛ս, Դիմաքսյան, ապրե՛ս։

— Իսկ ես չհավանեցի։ Ինչպե՞ս կարելի է կոպիտ խոսել, կարծես, մարդիկ տոմսակի փող էին տվել եկել, որ հայհոյանք լսեն։ Նա կռվում էր, չէր խոսում։ Ճշմարիտ են ասում, որ աննորմալ մարդ է, այսինք՝ խելքը գլխին դրուստ չէ։

— Խելքը գլխին դրուստ չէ, դրուստ չէ, հա՛ հա՛ հա՛: Քո կարծիքով ո՞ւմ խելքն է դրուստ, ով որ դրո՜ւստ դեմք ունի, չէ՞. հասկանում ենք, հասկանում ենք։ Հիմա դու տես ինչպես առաջիկա տարի այդ աննորմալին գլասնի ընտրել կտամ, իսկ քո Բարաթովդ յուր օրումը այդ պատիվը չի տեսնիլ, թեկուզ տրաքվի էլ, այ քեզ աննորմալ...

Խոսակցությունը տեղի ուներ ամբողջ ընտանիքի ներկայությամբ, ճաշին։ Գայանեն լուռ էր, իսկ Օվսաննան զբաղված էր երկու մանկահասակ աղջիկներով — Լիզոչկայով և Էլեչկայով, որոնք ուտելով հանդերձ ծիծաղում էին բարձրաձայն և խանգարում իրենց ծնողների խոսակցությունը։ Պյոտր Սոլոմոնիչը գոռաց նրանց վրա և, դառնալով կնոջը, հանդիմանեց, որ վատ է կրթում զավակներին։

Տիկինը աչքերը լայն բաց արեց և մի քանի վայրկյան նայեց երեխաների երեսին այնպես, որ, կարծես, կոկորդում ոսկոր մնաց։ Փոքրիկները գլուխները միաժամանակ թեքեցին, խուսափելով իրանց մոր սպառնալից հայացքից։

— Դեռ աչքերիս մի լավ մտիկ արեք — հետո, Լիզոչկա, քեզ եմ ասում, Էլեչկա, քեզ եմ ասում, ուղիղ, ուղիղ։

Կարծես նրա աչքերի մեջ մանկական լեզվով դրված էին մանկավարժության բոլոր կանոնները, որ պետք է առանց խոսքի իսկույն ազդեին։

— Իսկ ես, — հարեց Պյոտր Սոլոմոնիչը, — չեմ ասիլ աչքերիս մտիկ արեք, կասեմ մատներիս մտիկ արեք։ Եթե մեկ էլ հըռհըռ ծիծաղեք, ականջներդ այնպես կքաշեմ... որ Բարաթովիդ էլ հերն եմ անիծել։

— Պե՛տյա, Պե՛տյա,— դարձրեց տիկինը յուր կոթիչ