Այս էջը հաստատված է
պատմեց գիշերվա եղելությունը։ Մսերյանը վախեցած մոտեցավ հիվանդին և զգուշությամբ ձեռը շփեց նրա ճակատին։ Հիվանդը քրտնած էր։ Մսերյանը ծառային պատվիրեց հայելու բեկորները հավաքել և դուրս գնալ։ Իսկ ինքը նստեց լուր ընկերոջ անկողնակալի մոտ։
Մի ժամ անցած եկավ բժիշկ Սալամբեկյանը։ Հիվանդը դեռ քնած էր. Մսերյանը հաղորդեց նրան ծառայի պատմածը։
— Կնշանակե սաստիկ տաքության մեջ է եղել։ Ոչինչ, ոչինչ, մի՛ վախենալ, սովորական ցնորք է...
Վերջապես, Դիմաքսյանը շարժվեց վերմակի տակ։ Ծանր հառաչելով, նա երեսը դարձրեց ընկերներին և արտասանեց.
«Ես հիվանդ եմ, բժշկեցե՛ք ինձ...»