Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/143

Այս էջը հաստատված է

միայգամայն հափշտակվեց համայնքի «ընտիր դասի անհուն ագգասիրությամբ»։ Ճաշն ավարտվեց սրբազանի պահպանիչով։ Հյուրերը ցրվեցին։

Վերջին կառքում նստած էին Մարութխանյանը և Միքայելը։

— Ի՞նչքան ստորագրվեցիր,— դարձավ գործարանատերն իր աներձագին։

— Հարյուր։

— Հա՜, հա՜, հա՜,— ծիծաղեց համարձակ,— ես երեք հարյուր, դու հարյուր, այ ինչ ասել է փող չունենալ։ Եղբայրդ կարող էր տալ հազար... Նա ունի, դու չունես...

Միքայելի ինքնասիրությունը վիրավորվեց։

— Լռի՛ր,— ասաց նա խստորեն։

— Մեր առջևի կառքում նստած հաստավիզը ո՞վ է,— հարցրեց Մարութխանյանը, հանկարծ խոսքը փոխելով։

Գինին նրա վրա բարերար ներգործություն էր ունեցել, լեզուն բացվել էր։

— Պետրոս Ղուլիմյանի վիզն է,— պատասխանեց Միքայելը։

— Կեցցե՜ս, ղոչաղ ես, աստված վկա, ղոչաղ ես,— գոչեց Մարութխանյանը, և նրա կանաչ-դեղնագույն աչքերը խորհրդավոր ժպտացին։

Միքայելը շփոթվեց այդ աչքերի արտահայտությունից։

— Ոչինչ,— ավելացրեց Մարութխանյանը,— մարդ ենք, մահկանացու ենք, մի՛ կարմրիր, ամուրի ժամանակ ես էլ շատ խաղեր եմ խաղացել։

— Բայց դու սխալվում ես տիկին Ղուլամյանի մասին,— ասաց Միքայելը, սակայն այն եղանակով, որ ցույց էր տալիս, թե Մարութխանյանի ասածը շատ էլ խելքից հեռու բան չէ։

— Ես չեմ սխալվում, ուրեմն, բարեկամս է սխալվում։ Նա է քեզ տեսնում տիկնոջ մոտից դուրս գալիս։ Ղուլամյանների հարևանն է։ Հասկացա՞ր. լավ, մեր մեջ կմնա, մի՛ վախենար, շարունակի՛ր...

Կառքը կանգ առավ ճանապարհի բերանին, որովհետև նրա առաջը կապեցին մի երկայն ձողով։ Սուլելով ու