Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/216

Այս էջը հաստատված է

Սմբատի սրտին մերձավոր խնդիրներ, որոնք անհասկանալի և երբեմն նույնիսկ ծիծաղելի էին Անտոնինայի համար: Եվ կինը չէր զգում, թե որքան է խորոտում նրա հոգին, երբ անտարբեր է վերաբերվում այդ խնդիրներին։

Սմբատի սառնությունը փոխվեց ատելության մանավանդ այն պահին, երբ հասավ երեխաների կրթության ժամանակը։ Կինը ներշնչում էր նրանր մի ուղղություն, մարդը պահանջում էր հակառակը։ Դրանից առաջանում էին այնպիսի խոշոր ընդհարումներ, որ երբեմն նրանք չէին խնայում իրարու նվիրական զգացումները։

Այսպես տևեց կյանքը վեց-յոթ տարի։ Հորից ստարած հեռագիրը — «ես մեռնում եմ, ե՛կ, վերջին անգամ քեզ տեսնեմ»— ավելի զորացրեց Սմբատի ատելությունը։ Նրան թվաց, թե հայրը վաղաժամ է մեռնում, և պատճառն ինքն է և իր կինը։

— Ես գնում եմ իմ հայրենիքը,— ասաց նա Անտոնինա Իվանովնային,— չգիտեմ, կվերադառնամ, թե չէ...

Դա մի անզգույշ դարձվածք էր, որ արտասանեց գրգռված րոպեին. մի՞թե կարող էր բաժանվել երեխաներից, որոնց սիրում էր սրտի բոլոր զգացումներով։

Անտոնինա Իվանովնան տխուր լուրն ընդունեց անտարբեր։ Բոթաբեր հեռագիրը նրա վրա մազի չափ տպավորություն չգործեց։ Այնտեղ, հեռավոր Կովկասում մեռնում է ինչ-որ մի վաճառական, որի երեսը երբեք չի տեսել. արժե՞ միթե ցավել նրա մասին, թեկուզ նա լինի իր ամուսնու հայրը: Նա ճանապարհ դրեց Սմբատին ասելով.

— Ես զգում եմ, որ այսօրվանից մեր ճանապարհները բաժանվում են, բայց մի՛ մոռանաք ձեր երեխաներին։

Եվ ահա անխորտակելի շղթան նորից նրանց մոտեցրեց միմյանց, երեք ամիս չանցած, բայց միացրեց, կարծես, ավելի խիստ կերպով բաժանելու համար։ Քանի ծնողներից, եղբայրներից ու քրոջից հեռու էր, Սմբատը կարողանում էր իր կյանքի դառնութունները մի կերպ մարսեր: Այժմ նա զգաց, թե իր սխալը որքան մեծ է եղել և որքան անուղղելի։ Մայրենի շրջանը նրա սրտում բորբոքեց ժամանակավորապես թմրած մի զգացում։ Նա տեսավ, որ այդ շրջանից որքան