Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/219

Այս էջը հաստատված է

— Քե՞զ ինչ կամ ի՞նձ ինչ, որ փող ունի։ Մենք օտարներ ենք...

— Օտարնե՜ր, դե, դե, դե, թո՛ղ այդ փուչ խոսքերը, աստված սիրես։ Ասենք, դու ինձանից զարգացած ես և խելոք, այսպես ասած, ժամանակակից կին ես, սեփական գաղափարների և հաստատ կամքի տեր։ Բայց ներիր, սիրելիս, կենսական խնդիրներում ինձ հետ վիճել չես կարող, այսպես ասած, հիսուն աչոկ առաջ կտամ... Ես մարդկանց շատ լավ եմ ճանաչում... Ահա ինչ, սիրելիս. այդ գաղափարների, հայացքների տարբերություն, չգիտեմ, համոզումների կռիվ կամ ազգային խորթություն, դրանք բոլորք դատարկ բաներ են, աա՞։ Այդ չէ ձեր, այսպես ասած, փոխադարձ գժտությունների պատճառը։ Պատճառը, այսպես ասած, կենսական է և հոգեբանաֆիզիոլոգիական։ Բանն այն է, որ դու մի քիչ, այսպես ասած, խունացել ես իբբև կին, հասկանո՞ւմ ես. իբրև կին եմ ասում, աա՞։ Чорт побери, մի մտիկ արա աչքերիդ տակերին էէ՜...

— Ալեքսե՛յ...

— Նո՛ւ, Ալեքսեյ, Ալեքսեյ։ Ալեքսեյը ճիշտն է ասում, և ինչո՞ւ թաքցնել ճշմարտությունը։ Բայց ահա ինչ. ինձ զարմացնում է, թե դու ինչո՞ւ չես սիրում նրան։ Այդ ինձ համար, այսպես ասած, հանելուկ է։ Նա առողջ է, երիտասարդ, արյունը եռում է, աա՞։

— Այնուամենայնիվ ես նրան ատում եմ։

— Չեմ հասկանում, աստված վկա, չեմ հասկանում։

— Եվ երբեք էլ չես կարող հասկանալ։ Ատում եմ նրա երեսի ու մազերի գույնը, քիթը, բերանը, առոգանությունը, սովորությունները, ատում եմ նրա սերը դեպի յուրայինները, ատում եմ նրա լեզուն, ավանդությունները, նախապաշարումները, ազգականներին, և բոլորը, ինչ որ կապ ունի նրա ծագման հետ։ Այս ատելությունը հասկանալ չի կարելի, այլ միայն զգալ, միայն զգալ...

— Այդ բոլոբը գուցե կաբելի է ատել, որովհետև, ինչպես ասեմ, ես էլ մի առանձին համակրություն չեմ զգում դեպի այդ ասիացիները։ Բայց ներիր, մազերի գույնը դու պիտի սիրես. նա, այսպես ասած, ինչպես բրյունետ է, իսկ