Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/403

Այս էջը հաստատված է

է կմախքներով լեցուն գերեզմանները, մերձենում է Շուշանիկին, բռնում է նրա թևից այն վայրկյանին, երբ արդեն զգում էր իրեն կործանված։

Նա զարթնեց սարսափից, ոտքի ելավ, աչքերը տրորելով։ Նայեց շուրջը, ո՞րտեղ է գտնվում, մի՞թե իրականություն է այս, մի՞թե ազատված է։ Ներս մտավ մայրը, որ դեռ դողում էր սարսափից։

— Զարթնեցի՞ր, ինչու՞ այդպես շուտ։

— Մի՞թե ես քնած էի...

— Այո՛, շատ խորը... Քնի՛ր, քնի՛ր, զավակս...

— Մամա, մամա, մի՞թե հայրիկս կենդանի է, մի՞թե հորեղբայրս փրկված է,— գոչեց հանկարծ Շուշանիկը և, հեկեկալով, փաթաթվեց մոր պարանոցին։

— Հանգստացի՛ր, սիրելիս, փրկված ենք մենք ամենքս...

— Ոչ, ոչ այն հինգ խանձված ու սևացած դիակները..․

— Այն աստծու կամքն էր...


Քաղաքից եկան՝ Արշակը, Ալեքսեյ Իվանովիչը, Քյազիմ-բեգը, Մոսիկոն, Նիասամիձեն և մի քանի ուրիշ զվարճամոլներ։ Նրանք քեֆից էին գալիս։ Փոքրիկ, կեղտոտ սենյակը այցելուներով։ Բոլորը լսել էին Միքայելի հերոսության լուրը, որն այժմ քաղաքում բերանե բերան էր անցնում։ Քյազիմ-բեգը գրկեց ու համբուրեց նրան անկեղծաբար, տղամարդու քաջությունը միշտ ոգևորում էր այդ մարդուն։ Նրա օրինակին հետևեց Նիասամիձեն, որ նույնպես հերոսության երկրպագու էր։ Մոսիկոն ասաց․

— Ես հարազատ եղբորս համար կրակի մեջ չէի ընկնիլ..․

— Էգոիստ,— գոչեց Քյազիմ-բեգը և նորեն համբուրեց Միքայելին։

Ներս մտավ Սմբատը բժշկի հետ։ Հայտնվեց, որ Միքայելի կուռը չի կոտրվել, այլ ոսկորն է դուրս ընկել տեղից և