անունը խայտառակեցինք ամբողջ քաղաքում,— ասում էր նա։— Մառոզովը, եթե ունենա, կարող է երկուսիս էլ օրենքով բանտ նստեցնել։
— Մառոզովը շատ է հեռու այստեղից։ Ոչ ոք ռիսկ չի անի Մոսկվայից գալու, որ մեր դեմ դատ սկսի։ Ռուսները Կովկասը ավազականոց են համարում և մեր դաշույնից վախենում են։ Բացի դրանից, ի՞նչ բան է Մառոզովի համար վաթսուն հազարը։ Ոչի՜նչ։ Մի մոռանար, որ մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք լինելու։
Ավելի ճնշիչն Աբրահամի համար Աթանեսի մահն էր։ Այդ անսպասելի մահը ծանրացել էր նրա հոգու վրա այնչափ, որ պատրաստ էր իր պարտքը լիովին վճարել հանգուցյալի ընտանիքին, միայն թե կարողանար լռեցնել վրդովված խղճի ձայնը։ Բայց Իսրայելը չէր թողնում, սպառնալով.
— Եթե դու այդ անես, ես քեզնից կբաժանվեմ։
— Ւնչո՞ւ։
— Որովհետև էշի վրա նստելը մի ամոթ է, էշից իջնելը երկու։ Եթե հիմա մեր պարտքը տանք Աթանեսի ընտանիքին, թերահավատներն էլ կհավատան, որ սուտ ենք սնանկացել։ Այն ժամանակ Մառոզովն էլ մանեթին մանեթ կպահանջի, մինչդեռ նա այժմ համաձայն է մանեթին քսան կոպեկ ստանալ, բացի դրանից, միևնույնն է, Աթանեսին գերեզմանից դուրս բերել և կյանք տալ չես կարող քո հիմարությամբ։ Ո՞վ էր նրան ստիպում մեռնել, ծեր մարդ էր, ժամանակը եկել էր — մեռավ։ Մաղթենք, որ աստված նրա հոգուն մի լավ տեղ տա մյուս կյանքում։ Աշխարհ է, եթե մեկը չընկնի, մյուսը չի բարձրանալ։ Խիղճը լավ բան է, բայց քանի՞ գրոշ արժե նա շուկայում։ Եթե Մաոոզովին թեթև հարված չտայինք և Աթանեսին չտապալեինք, մենք էինք տապալվելու, որովհետև մեր գործերը շատ վատ էին գնում։ Գիտես Աբրահամ, ես լսել եմ, որ երբ ծովի վրա երկու նավեր գալիս են իրարու դեմ և նրանց ընդհարումն անխուսափելի է, յուրաքանչյուր նավավար աշխատում է, որ իր նավր կտուցով դիպչի հակառակորդին, և կործանվում է այն նավը, որը իր կողովն է ընդհարվել։ Ահա եղբայր, այսօր մենք մեր նավն ազատելու համար խորտակել ենք Աթանեսի