Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/531

Այս էջը հաստատված է

զրկանքներով հաջողվեց Շիրվանզադեին լույս ընծայել իր «Քաոս» վեպը, անպատմելի է․ այսքանը միայն կասեմ, որ տպարանը ամիսներով գիրքը պահել էր և չէր տալիս, որովհետև հեղինակը դրամ չուներ ապրելու, դրամ չուներ վճարելու։ Իսկ եթե նա վերջ ի վերջո լույս տեսավ, պատճառն այն էր, որ ըստ ցենզուրական օրինաց, գրքի իրավունքը լիովին կկորցներ, եթե մինչև մի տարի գիրքը լույս չհաներ։ Տպարանը անշուշտ պիտի վնասվեր և մտածեց դուրս թողնել և ծախելով՝ իր առնելիքը գանձել» (Բյուզանդիոն, 1899 թ․, № 821, էջ 1)։ Շիրվանզագեն իր հռչակավոր վեպը ստեղծեց քաղաքական հալածանքների և նյութական ծանր զրկանքների պայմաններում։

Սակայն շուտով հեղինակը ըստ արժանվույն վարձատրվեց։

Վեպը մեծ ընդունելություն գտավ ընթերցողների շրջանում, մամուլը նրա մասին խոսեց դրվատանքով․ վեպի արժանիքները ժխտելու փորձ չարին մինչև իսկ Շիրվանզադեի ստեղծագործության ամենասուբյեկտիվ քննադատները, գրական հակառակորդները։ «Քաոսը» շուտով գտավ իր արժանավոր տեղը հայ գրականության պատմության մեջ։

Այնուհետև երկար ժամանակ «Քաոսը» այլևս չի հրատարակվում։ 1926 թ․, վերադառնալով Փարիզից, Շիրվանզադեն Պետհրատին է հանձնում նկատելի փոփոխությունների ենթարկված վեպը։ Ըստ երևույթին հեղինակը վեպի վրա աշխատել է շատ ավելի վաղ շրջանից, նամանավանդ նա խիստ դժգոհ էր առաջին հրատարակությունից, քանի որ հնարավորություն չէր ունեցել մի անգամ ևս աչքի անցկացնել, կանխելու տպագրական և լեզվական բացահայտ սխալներն ու աղավաղումները։ Այդ մասին խոսում է նաև հեղինակը․ «Գրքի տպագրությունը զուգադիպեց աքսորմանս ժամանակի հետ, ուստի բացակա լինելով, չկարողացա սրբագրել և մի քանի հնարավոր հավելումներ մտցնել նրա մեջ։ Երբ աքսորից վերադարձա, գիրքը գրեթե բոլորովին սպառվել էր» («Կյանքի բովից», էջ 222)։

Երկրորդ հրատարակության մեջ Շիրվանզադեն շատ ուշադիր է եղել վեպի լեզվի և հերոսների հոգեբանական ապրումների նկատմամբ։ Փոփոխություններ են կատարվել հատկապես առաջին և երկրորդ մասերի մի շարք կարևոր հատվածներում։

Նա հղկել է վեպի լեզուն, կրճատել որոշ նախադասություններ, բառեր, էպիտետներ, համեմատություններ, կատարել շատ հավելումներ, ճշգրտումներ՝ հերոսներին և նրանց հոգեբանական վիճակներն ավելի արտահայտիչ ու նպատակասլաց դարձնելու, առարկաներն ու միջավայրը ավելի ընդգծված պատկերելու համար։ Ահա մի երկու օրինակ․

«Հիվանդը ցանկանում էր դուրս թափել սրտում կուտակված դառն մաղձը, արտասուքով ողողելով որդու մոլի գլուխը։ Բայց ուժերը դավաճանում էին։ Բժշկի միջոցը այլևս անզոր էր կենդանություն ներշնչել ցրտացող մարմնին։ Սակայն մի երկարատև, խորհրդավոր հայացք ամեն ինչ պարզեց մեղսագործ որդու համար։ Խորին կշտամբանքի հետ այդ հայացքն արտահայտում էր և խորին հայրական սեր։

— Մենա՞կ ես եկել,— կարողացավ միայն հարցնել մեռնողը։

— Մենակ (1898, էջ 11 — 12)։