Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/133

Այս էջը հաստատված է

Եվ Դոլմազովն, այս ասելով, ձեռները ուրախությունից շփեց միմյանց և վեր թռավ բազկաթոռից: Նա կանչեց սպասավորին և հրամայեց սուրճ բերել։


X

— Մամա ջան, ինչե՞ր ես ասում, շառլատան չէ, Սմբատը աղավարի տղա է։

— Աղավարի է, թե աղավարի չէ, Կատյայիս մի մազին չարժի։ Ո՞վ կարող էր մտածել, թե Կատյան պիտի գնա մի կեղտոտ ու մուրոտ գործակատարի։

— Քեզի ասում են կեղտոտ չի մնալ, չէ՛, չէ՛, ու չէ՛։ Փիե՜ե՜... Պետր Ստեփանիչը մաղազիա է բաց անելու հասկանո՞ւմ ես թե չէ, Սմբատին, ինձ և Արտեմին կոմպանիա է շինելու։ Համեցեք, գնա տես ինչ քվարթիրա է ուստուպիյտ արել նրան, ինչ մեբիլներ։ Մի գնա է, հետո կիմանաս, թե Սմբատն ինչպիսի ժենիխացու է Կատյայիս համար։ Մարիա ջան, այսօր ես նրան տեսա, է՛հ, է՛հ, է՛հ, ինչպես ֆռանտ է հագնվել ու սիրունացել, էտո պռոստո կավկազսկիյ կրասավեց։

— Է՛հ, փառք քեզ աստված, ես ինչ էի մտածում, ինչ է դուրս գալիս...

— Չիլավ, դեհ ինչ անենք։ Իմանում ես, Մարիա, ասում են դոկտորները նրան սավետովայտ են արել ժենիյտցա չլինի, էնդուր որ տկար է։

— Տկար է, տկար, այս քանի օրերս նշանվելու է Փիրզադովի աղջկա հետ, տկար է...

—Նո՞ւ-ու-ու, ի՞նչ ես ասում, դաա՞․․․ ոտ, ոտ, ոտ, տեսնո՞ւմ ես, Մարիա, բաս Պետր Ստեփանիչը Փիրզադովի նման բաղաչին թող կանի ու ինձ նման կոկոյ նիբուդ պռիչաշչիկի, աղջկան կուզի՞ ինչ է...

— Ինչո՞վ է պակաս Կատյան Փիրզադովի աղջկանից, խելքով, գեղեցկությունով, թե՞ շնորհով։

— Սուս, սուս, ոտ, ոտ, ոտ, ոտ ինչով է պակաս, դրամ դրամ, պրիդանոյե, պրիդանոյե։

Դոլմազովի համար, ինչպես և կանխապես հավատացած էր, մի մեծ դժվարություն չէր Կարլ Մարկիչին համոզելը։ Բավական