Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/144

Այս էջը հաստատված է

հետզետե անհետանալ նրա աչքերից։ Վերջին անգամ նայելով դեպի հետ, նա մի խորը հառաչանք արձակեց կրծքից։

— Մնաս բարյավ կարծեցյալ բախտավորություն — ասաց, և արտասուքի երկու խոշոր կաթիլներ, գլորվելով նրա աչքերից, ընկան տախտակամածի վրա։

XIII

Մոտ երեք տարի անցած Սմբատի Պարսկաստան հեռանալու երեկոյից՝ Հաշտարխանի նեղ փողոցներից մեկում, մի փոքրիկ սենյակում ապրում էր երեք հոգուց բաղկացած մի ընտանիք։ Սրանցից մեկը մի պառավ կին էր մեջքից ծռված, մյուսը մի դեղնած, մաշված, բայց գեղեցկությունը տակավին չկորցրած երիտասարդ կին, իսկ երրորդն երկու տարեկան մանուկ հիվանդոտ դեմքով։

Պառավ կինը Մարիա Իվանովնան էր, երիտասարդը—Կատերինա Կարլովնան, իսկ հիվանդոտ մանուկը — վերջինի երեխան։ Կարլ Մարկիչը չկար։ Երբ Սմբատի Պարսկաստան փախչելու գաղտնիքը պարզվեց, Կարլ Մարկիչն իսկույն, վշտացած սրտով, դուրս եկավ Դոլմազովի մոտից յուր որդու հետ։ Նա երկար ժամանակ գործ չգտավ։ Մի կողմից աղջկա խայտառակությոսնը, մյուս կողմից՝ անտանելի աղքատությունը հետզհետե բոլորովին ճնշեցին խեղճ ծերունուն, և նա երկու տարի չանցած մեռավ։ Արտեմ Կարլիչը դեռ Բաքվումն էր։ Նա մի գործարանում գործակատար էր և յուր ստացած աննշան ռոճիկով պահում էր մորը, քրոջն ու սրա զավակին։

1884 թ., Թիֆլիս