Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/197

Այս էջը հաստատված է

ինչ ասել կուզի, շատ փոքր եմ դեռ: Սպասիր, կրակ, ես քեզ համար դեռ կերակուր շատ ունիմ պատրաստած, տեսնում եմ խիստ ես քաղցած... սպասի՛ր։ Դա ի՞նչ է, հա՛....

Նա սեղանի վրայից վերցրեց մի մեծ հաստակազմ գիրք:

— Առաջ, առաջ այս ցնորամիտին, հետո,— ասաց նա ձգելով գիրքը վառարանը։ Բարձրացավ մի թանձր ծուխ, որից հետո գիրքը բոցավառվեց, և նրա կազմի վրա փայլեց ոսկեզօծ տառերով տպված «Филисофия безсознательного» վերնագիրը։ Բոցը չդադարած, վառարանի մեջ ընկավ մի ուրիշ գիրք, որին հետևեց երրորդը, չորրորդը, թվով մինչև տասը։

— Հիմարներ, ամբողջ ձեր դատարկ կյանքը նվիրել եք այդ թերթերը սևացնելուն, տեսեք կրակը ինչ շուտ է լափում ձեր խելքը... Ի՞նչպես է, լա՞վ է, կռվեցեք իրարու հետ, բայց տեսեք, ես ձեզ ինչպես հաշտեցրի...

Բոցը կրկին դադարեց, և մոխիրը ծածկեց կրակի երեսը։ Համալյանը հեռացավ վառարանից, կանգնեց սեղանի առջև, մտիկ տվավ այրված գրքերի դատարկված տեղին, հետո հայացքը դարձրեց վառարանին և ձեռները բարձրացնելով, մի ուժգին հարված տվավ գլխին։

— Ի՛նչ արի ես, ի՛նչ արի, ի՛նչ արի այդ,— գոռաց նա այնպիսի զորեղ ձայնով, որ հարևան սենյակում քնից զարթնեց նրա տանտիրուհին, պառավ Քեթևանը։

— Այժմ ես նոր մարդ եմ, հա, հա, հա,— կրկնեց Քամալյանը, կատաղաբար ծիծաղելով։ Շեմքի մեջ երևեցավ Քեթևանի սարսափած դեմքը։

Քամալյանը, ինքն էլ չդիտեր թե ինչու, հարձակվեց պառավի վրա և, բռնելով նրա թևեխից, ներս քաշեց։

— Ե՛կ այստեղ, ցանցառ պառավ։

Պառավը սարսափած, դողդողալով, մեջքից ծռված, ակամա հետևեց նրան։

— Քանի՞ տարեկան ես։

— Խելքդ դրուստ տիղը չէ, երազ ես տեհի։

— Ասիր տեսնեմ, յոթանասուն տարեկան կենդանի, ի՞նչպես ես ապրել այդքան ժամանակ, հըմ, չե՞ս զզվել կյանքից,