Այս էջը հաստատված է
ՖԱԹՄԱՆ ԵՎ ԱՍԱԴԸ
Պատկեր
I
Շահարի-Շիրվանի ցերեկվա հեղձուցիչ տոթից թմրած կյանքն իրիկնադեմին կենդանություն էր ստացել։ Բազարում սիրում էր անասելի աղմուկ։ Մրգավաճառները, կանաչեղեն և կաթ ու պանիր ծախողները, ձայն ձայնի տված, արևելյան զարդարուն խոսքերով գովաբանում էին իրենց ապրանքը։ Վաճառականների և արհեստավորների խանութները փակվում էին, հայ ու թուրք վերադառնում էին տուն։
Հեռվում ղողանջում էին քրիստոնեական եկեղեցիների զանգերը, իսկ Ջումա-մասճիթի մինարեթի գագաթից մոլլա Խալիլի ազանի[1] սուր ելևէջները քարասիրտ մուսուլմանի սիրտն անգամ բորբոքում էին աստվածային հրով։ Բարեպաշտն երբ խորին ջերմեռանգությամբ սալավաթ[2] էին քաշում իրենց երեսին, նամազ[3] էին անում և, մասճիթների ավազանների մոտ կկզած, դեաստամազ[4] էին անում։ Ամենքը փառաբանում էին