Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/227

Այս էջը հաստատված է

ճանապարհ դներ նրանց։ Ո՛վ գիտե, նահանգի ո՛ր գավառում և ո՛ր գյուղումն էին այդ րոպեին ողբում նրանց մայրերն ու քույրերը։ Մտածում էին նրանք այդ մասին, թե ոչ — աստծուն էր հայտնի։ Երբեմն նրանը տիրում էր մի կատաղի զվարճություն։ Նրանք միմյանց հրում էին, կատակներ էին անում, հրռհըռ ծիծաղում էին։ Կարծես, առաջիկա ճանապարհորդությունը մի զվարճալի զբոսանք էր խոստանում նրանց։ Բոլորն էր ավազակներ էին, ո՛վ գիտե, քանի անմեղների մեջ թաթախած իրենց ձեռները։

Միայն մեկն էր բացառություն ներկայացնում այդ աքսորականների մեջ յուր հոգեկան դրությամբ։ Նա կանգնած էր խմբից մի փոքր հեռու, ամենից տեսքով և ամենից երիտասարդ։ Զինվորների շղթայակապ շարքի հետևում կանգնած էր նրա մայրն յուր մի քանի ազգականների հետ։

Երբ յուր բոլոր հույսերից զրկվեց, տեսնելով, որ աղի աղերսանքներն ոչ ոքի վրա չազդեցին, Անթառամին մնում էր հաշտվել յուր վիճակի հետ։ Երեք ամիս չանցած Գրիգորին դուրս բերեցին յուր ծննդյան քաղաքից։ Անթառամը հետևեց նրան մինչև Բաքու։ Եվ ահա վերջին անգամն էր նա տեսնում յուր որդուն։

Գրիգորն աշխատում էր երևալ ուրախ, զվարթ և ճիգն էր թափում մխիթարել յուր մորը։ Բայց նրա ամեն մի մխիթարական խոսքը կրկնապատկում էր Անթառամի տանջանքը։

Կուրծքը կիսով չափ բաց, աչքերը արտասուքից ցամաքած, նա յուր հոգեկան վիշտն արտահայտում էր միայն գլխի տարօրինակ շարժումներով։ Եվ այդ շարժումներն ավելի ազդու էին, քան առաջվա արտասուքը, հեկեկանքն ու գոռումները։ Նա ձգտում էր առաջ, ուզում էր մի անգամ ևս փաթաթվել յուր սիրեցյալի պարանոցին։ Բայց բավական է, զինվորական կարգապահությունը սրտի թույլ զեղումներ չի սիրում։

Սվինների սպառնալից շարքը մի անխորտակելի պատնեշ է մոր և որդու միջև։ Եվ որքա՛ն գեղեցիկ էր նա այն օրն յուր մոր աչքում, նույնիսկ աքսորականի տգեղ հագուստով, մի տարվա հոգեկան և մարմնական զրկանքներից հետո։

Շոգենավի սուլիչի առաձգական ձայնը լսվեց, Անթառամի աչքերը մթնեցին։ Աքսորականներին հրամայեցին առաջ գնալ,