Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/228

Այս էջը հաստատված է

և մոխրագույն խումբն անցավ շոգենավի տախտակամածի վրա։

Բարակ անձրևը շարունակվում էր։ Ի՞նչ, նա, որ մեծացել է ծնողների խնամող հարկի տակ, գիշերը պիտի անցուցանի բա՞ց օդում, ծովի անհուն տարածությա՞ն մեջ, անձրևի՞ ներքո։ Ոչ երբեք, թողե՛ք Անթառամին ծովը գրքի իրան, խեղդվի, որ չտեսնի որդուն այդ դրության հասած։ Բայց ո՞վ կթողնի և ինչո՞ւ. չէ՞ որ աստծու ձեռին ոչինչ անհնարին չկա և միթե չի՞ կարող նա ազատել Անթառամի որդուն։

Իսկ շոգենավը մեղմիկ սահում էր և նավահանգստից հեռանում։ Անջատող պատնեշն այժմ ծովի խորությունն էր, այսինքն՝ ինքը բնությունը։

Եվ որքա՛ն արագ էր մեծանում այդ պատնեշը։

Ահա խարիսխը բարձրացավ ծովի հատակից, շոգենավն յուր կտուցը ծռեց դեպի հակառակ կողմը. աքսորականների մոխրագույն գլխարկներն են միայն երևում։ Մի կարմրագույն լա՛թի կտոր այդ գլխարկներից վեր սավառնում էր օդի մեջ։ Դա Գրիգորի վերջին բարևն էր։

Չքացավ կարմիր թաշկինակի ևս, և ամեն ինչ ձուլվեց, դարձավ մի անորոշ սև գունդ, որից բարձրանում էր թանձր նավթային ծուխն և սփռվում մուգ-կապտագույն ծովի տակ տանվող մակերևույթի վրա...

Անցան առաջին ամիսները։ Անթառամն արդեն վերադարձել էր յուր ծննդյան քաղաքը, այնտեղ, ուր հանցանք էր գործել և ուր դատապարտվել էր հավիտենական աքսորանքի նրա որդին։

Օր-օրի վրա նա սպասում էր նամակի։ Առաջին նամակը ստացավ միայն՝ ինն ամիս անցած։

Գրիգորր նկարագրում էր նախ ծովային վտանգալից փոթորիկը, բացօթյա կյանքը, հետո ընդարձակ Ռումիայի լայնատարած դաշտերը, ցուրտը, անձրևները, ձյունը, բուքը, մի խոսքով, բնության և մարդկության արհավիրքը, որ կրել էր