զանազան առակներով, բայց ավելորդ եմ համարում նրան ամբողջովին բերել այստեղ, որովհետև ես գործնական մարդ եմ և ժամանակ չունիմ հիշատակարանս լեցնելու զանազան մանրամասնություններով:
Ճաշը վերջանալուց հետո հայրս իսկույն ևեթ առանց երկարացնելու խոսք բաց արավ հյուրերի հետ իմ ապագայի մասին։ Սկսվեց երկար ու բարակ խորհրդակցություն։ Որովհետև հյուրերի գլուխները մի փոքր տաքացել էին, այս պատճառով իմ ապագայի հարցր դառավ նրանց համար խիստ վիճաբանության առարկա։ Ես, մի կողմ քաշված, լուռ ու մունջ, խորին ուշադրությամբ ականջ էի դնում նրանց խոսակցությանը։ Հայրս հայտնեց այն միտքը, թե մտադիր է ինձ որևիցե արհեստի տալ, բայց չգիտե ո՛րն է արհեստներից ավելի մաքուրը և, միևնույն ժամանակ, արդյունավետը։ Մեր հյուրերի թվում կար մի դարբին, որի որդին ինձանից մի տարի առաջ ավարտելով ուսումը նույն տեր-Վահակի մոտ, պարապում էր յուր հոր արհեստով: Այդ մարդը խորհուրդ էր տալիս հորս, որ ինձ նույնպես տա երկաթագործության որևիցե ճյուղը սովորելու։ Բայց մանրավաճառ Թորոսը, որի տված խորհուրդը վերը բերեցի, խիստ ընդդիմացավ դարբնի այդ մտքին։ Նա ասաց, թե արհեստը դատարկ բան է, թե նա փոր չի կշտացնում, բայց միայն մարդու կյանքը մաշում է և օրինակ բերեց նույնիսկ յուր արհեստի նշանակությունր պաշտպանող դարբնին։
— Դու ինքդ, պ. Մարութ,— դարձավ նա դարբնին,— մեր քաղաքի ամենաառաջին արհեստավորն ես համարվում, բայց ինչ ես առաջացրել մինչև այսօր, երբ կյանքիդ մեծ մասն արդեն անցել է։ Ի՞նչ ես առաջացրել, ասա տեսնեմ, որ ուրիշներին էլ խորհուրդ ես տալիս արհեստ սովորելու,— շարունակեց նա տաքացած: Չնայելով, որ անդադար ծանր մուրճը ձեռքումդ, կրակի առաջ, արյուն քրտնքի մեջ, տաք երկաթը ծեծելով գիշեր-ցերեկ չարչարվում ես — ընտանիքդ շաբաթական մի անգամ տաք կերակրի երես չի տեսնում։ Չէ՛, ես հակառակ եմ ամեն տեսակ արհեստներին և եթե ես որդի ունենայի, թեկուզ ինձ սպանեին, նրան չէի թողնի, որ արհեստավոր դաոնա։ Արհեստը, բացի նրանից, որ նյութապես չի