Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/244

Այս էջը հաստատված է

վրա անհանգիստ — կբարկանա։ Թող չկարծի, թե մայրը սպասում էր իրեն...

Եկողն արդարև Սմբատն էր: Նա մտավ ներս թե չէ, իսկույն դիմեց մոր սենյակը. նա նկատել էր նրան գավթից ներս մտնելիս։ — Դու քնած չե՞ս,— ասաց նա,— հավատացիր, մայր, լավ բան չես անում, որ ետևիցս լրտես ես ուղարկում։

Ինչ ուզում է, թող ասի Սմբատը, միայն թե թույլ տա Հռիփսիմեին յուր ուրախությունն արտահայտելու մի համբույրով: Եվ որդին թույլ տվեց. նա տրամադրված չէր բարկանալու։

— Բայց լրտեսդ ճարպիկ չէ,— ասաց նա, հեգնելով,— Հիմարը կարծում էր ես նրան չեմ տեսնում։ Այգու դռների մոտ նկատեցի և իսկույն հասկացա, որ դու ես ուղարկել։ Թաքուն հրամայեցի դռնապանին ներս թողնել։ Ծիծաղելի էր։ Խեղճ մարդ, ամբողջ երեկո, մութ ծառուղիում նստած, դիտում էր ինձ, կարծելով, որ շատ հաջող է կատարում յուր դերը։ Բայց եթե դու ինձ ստիպեցիր շուտ վերադառնալ, ես էլ Գասպարին պատմեցի։ Ես կառքով եկա, նրան չհրամայեցի նստել, ստիպվեց հետևիցս վազել խելագարի պես։ Չէի ուզում ամաչացնել նրան, թե նրա լրտեսությունը նկատել եմ...

Պատշգամբի վրա երևաց Գասպարը, քրտնած, շնչասպառ և փոշոտ։

— Ահա, եկավ առաքյալդ,— հեգնեց Սմբատը,— է՛հ, Գասպար, ես քեզ խելոք մարդ էի համարում, բայց դու ինձ երկու տարեկան երեխայի տեղ ես դնում։ Ամոթ է... Բայց դու մեղավոր չես, ես քեզ կվարձատրեմ մորս փոխարեն։

Այս ասելով, նա պատուհանից ձգեց ծառային մի հատ երեք ռուբլիանոց և իսկույն սկսեց հագուստը հանել։

Հետևյալ օրը նա զարթնեց ուրախ, զվարթ ու սկսեց մոր հետ կատակ անել։

Քնած ժամանակս էլ հանգիստ չես թողնում ինձ,— ասաց նա, ծիծաղելով,— գիշերը շոգից ես վերմակս դեն էի գցել, առավոտ զարթնում եմ ու տեսնում, որ էլի գցել ես վրրես ու այնպես փաթաթել, որ տաքից խեղդվում էի։

Նա վճռել էր միայն այս ձևով ազդել մոր վրա, որ