Այս էջը հաստատված է
արդեն տրտնջում էին։ Իսկ այստեղ տակավին գրեթե անշունչ ընկած էր նրա մայրը։
Նա դարձավ կոնդուկտորին.
— Թողեք իրեղեններս ցած բերեն։
Նույն վայրկյանին Հռիփսիմեն բոլորովին սթափվեց։ Նրան կառք դրեցին՝ տուն տանելու։ Նա կրկնում էր.
— Մի՜ գնար, մի՜ գնար։
Եվ Սմբատը պատասխանեց.
— Ո՛ւր կարող եմ գնալ...
Հետո, երեսը մի կողմ դարձնելով, որ աչքերի արտասուքը թաքցնի, ցածր ձայնով, այնպես որ միայն ինքը կարող էր լսել, արտասանեց.
— Այս թանկագին շղթան անկարելի է փշրել...