Գուլամյանցների մանուֆակտուրայի մագազինը գործակատարի պաշտոնով։
Թեև ես չգիտեի այն ժամանակ, թե ինչ ասել է վաճառականի գործակատար և ինչումն է կայանում նրա պարապմունքը, բայց խիստ ուրախացա հորս այդ վճռով։ Աոաջինը, ինձ հետաքրքրում էր մանրավաճառ Թորոսի ասած գաղտնիքը և երկրորդ, ճշմարիտը խոստովանած, երբեք ես հակումն չունեի դեպի որևիցե արհեստ։ Ճշմարիտ է, ես այն ժամանակ խիստ տհաս էի, որ կարողանայի ճիշտ գաղափար ունենալ արհեստների նշանակության մասին, որովհետև իմ տասնևյոթ տարին դեռ չէր լրացել, սակայն ուղեղս այնքան էլ անզարգացած չէր, որ չկարողանար գեթ հասարակ համեմատություններ անել։ Ես նույն րոպեին սկսեցի մտքումս համեմատել դարբին Մարութին մանրավաճառ Թորոսի հետ, ակամա երևակայելով իմ ապագան իրականացած այդ երկու մարդկանց մեջ: Մեկը սրանցից իմ աչքի առաջ կանգնած էր առողջ, չաղ, ինքը մաքուր, հագուստը նույնպես մաքուր և նոր, փորը կուշտ, գրպանը միշտ լիք, հարգանքը և պատիվը հասարակության մեջ համեմատաբար ավելի, որին ամենքը ուշադրությամբ ականջ էին դնում, թեև խոսեր հիմարություն, որը հանդեսներում յուր ընկերների մեջ առաջին տեղն էր նստում, ինչպես և նույն օրը մեր տանը։ Մյուսը — նրա մոտ կոշտ ու կոպիտ, միշտ տխուր, դեմքը նիհար, և ժամանակից աոաջ պշկած, վիզն և երեսը սևացած, ձեռները քարի նման կոպտացած, միշտ կեղտոտ և անվայելուչ հագուստի մեջ, որը հասարակության մեջ, ինչպես և նույն օրր մեր տանը, ոչ մի հարգանք կամ համակրություն չէր վայելում: Որին խոսելու ժամանակ ոչ ոք չէր կամենում լսել, որ շատ անգամ ծիծաղի առարկա էր դառնում։ Նա գիշեր ու ցերեկ ֆիզիկապես աշխատում էր տնային կենդանուց ավելի, բայց և այնպես հազիվհազ կարողանում յուր ընտանիքը կերակրել։ Որքա՜ն զանազանություն սրա և առաջինի մեջ։
Հասկանալի էր, որ այդ երկուսից առաջինի կյանքը նսւխանձելի էր, և եթե մեկը նույն րոպեին ինձ հարցներ. «Խաչի, ո՛րը կկամենաս լինել. մանրավաճառ Թորոս, թե՞ դարբին Մարութ», պարզ է, որ առանց երկար մտածելու կցանկանայի լինել