Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/276

Այս էջը հաստատված է

մեջ մի անասելի անկարգություն գցեց։ Մեծ հատորներով գեղեցիկ կազմված գրքերը նա այնպիսի անգթությամբ էր շպրտում այս ու այն կողմ, որ, կարծես, հնադարյան բարբարոս լիներ։

Ես կռացա, անխնա կերպով շպրտվող գրքերից մինը վերցնելու, հանկարծ նրա ձգածներից մի մեծահատորը այնպես կպավ գլխիս, որ փոքր էր մնում ուշաթափվեի։

— Բավական է, աստված սիրես, տեսնում ես, որ աղախինն է, գոչեցի ես ծիծաղելով։

— Աղախինը, դու ոչինչ չես հասկանում, օ՜, այժմ աղախիններին էլ հավատ ընծայել չի կարելի։ Սո՛ւս, լռի՛ր․․․, երեկ Աբգարյանը կաթվածահար եղավ, տարան հիվանդանոց։

— Մյուսներն առո՞ղջ են, հարցրի ես, ամենից ավելի հոգալով Հախերդյանի մասին։

— Առողջ են։

Հետո նա ինձ ստիպեց դուրս գալ յուր հետ տնից։

Բայց նա ուշադրություն չդարձրեց ասածիս վրա, և այնպես, սևացած քնթով և ճակատով շտապում էր առաջ։

Մեր հանդեպ գալիս էր Հախվերդյանը օրիորդ Մարգարյանի հետ։ Ընկերս մոտեցավ նրանց, ինձ հետ թողնելով, ինչ-որ շշնջալով ասաց, դարձյալ հետ եկավ և թևիցս բռնելով, մղեց փողոցի դեպի մյուս մայթը։

Նա այնպիսի տարօրինակ շարժումներ էր անում գնալիս, որ կամա-ակամա դարձնում էր մեր վրա անցորդների ուշադրությունը։ Եվ ես զգում էի, որ բոլոր անցորդները ծիծաղում են այդ երկու վազվզող գիմնազիստների վրա։

— Գնանք աստեղից, մեզ հետվում են,— ասաց ընկերս և ստիպեց ինձ ճանապարհս դարձյալ փոխել։

Նույն պահին, երբ մենք մի մայթից անցնում էինք դեպի մյուսը, ընկերս հանկարծ կպավ մի մաքուր հագնված ծերունու։ Հարվածը բավական սաստիկ եղավ, ծերունու ձեռքից փայտը ընկավ և ինքը ճանապարհից դուրս մղվեց։ Նա զարմացած և բարկացած նայեց մեր հետևից[1]



  1. Այստեղ ընդհատված է պատմվածքը։ Խմբ․