Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/285

Այս էջը հաստատված է

ատամների շարքը։ Հետո ուսիս խփեց և, կրկին մոտենալով լուսամուտին, ասաց բարձր ձայնով.

— Իմ ոտք ու ձեռքը կապել են, ինձ բանտ են ձգել։ Ալբերտն այնտեղ է, ա՛յ, ես էլ եմ ուզում, հեռու, այն սարերի վրա, այն անտառներում վազել, վազվզել։

Եվ նա, գուցե կարծելով թե յուր ցանկացած տեղերումն է, սկսեց կատաղի պտույտներ գործել, երբեմն դիպչելով փոքրիկ սենյակիս պատերին։

Պարբերաբար, ամիսը մեկ անգամ Մարթան կատաղում էր։

Երկու-երեք օր շարունակ նրա առջևը կանգնել չէր լինում։ Ինչ որ ընկնում էր ձեռքը, կոտրում էր ու փշրտում, շպրտելով սրա ու նրա վրա։ Նրա սենյակն իմ սենյակին կից էր. մեզ բաժանում էր միայն մի շատ բարակ միջապատ։ Ես լսում էի երբեմն նրա ողորմելի ճիչը, երբեմն կատաղի քրքիջը և երբեմն ոտների սաստիկ դրմփոցը։

Մի օր նրա մայրը գունաթափված մտավ սենյակս։

— Որդի,— ասաց նա,— նեղություն քաշիր, եկ, կարելի է քեզանից ամաչի։

Շտապեցի հետևել նրան։ Խելագարն իր վրայի հագուստը պատռել էր, այժմ կրծոտում էր մատները։ Սենյակում, բացի նրա եղբորից և ծնողներից, գտնվում էին նրա մեծ քույրը և մի անծանոթ նիհար երիտասարդ։

Սերգոն, մի խարազան ձեռին, անգութ կերպով հարվածում էր դժբախտին։ Նա նույն րոպեին ինձ ավելի խելագար թվաց, քան թե յուր խելագար քույրը, իսկ նրա հայրը ճիգ էր թափում բռնել կատաղած աղջկա ձեռները։ Ծերունու երեսից արյուն էր հոսում։ Մարթան, ինչպես և է, ձեռք էր գցել վառարանի երկաթյա խառնիչը և խփել հոր գլխին։ Ես աներկյուղ մոտեցա կատաղածին և բռնեցի նրա թևից։

— Ամոթ է, Մարթա, խելոք կաց։

Հետո վրդովված հրեցի նրա եղբոր կրծքին, որն այնքան անգութ հարվածում էր դժբախտին։ Մարթան ձեռը բարձրացրեց ինձ խփելու, հետո փոշմանեց և սկսեց մի ոտքի վրա պտտել և ոստոստալ։ Այս գործողությունը տևեց այնքան ժամանակ, մինչև որ խելագարը բոլորովին հոգնեց։ Նա թուլացած