Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/50

Այս էջը հաստատված է

այս կամ այն արտահայտության համապատասխան սկսում շարժվել, խոսել և այլն։ Միևնույնն անում էին և մագազինի գործակատարները։ Օրինակ, երբ այն օրը գյուղացու մահուդի մասին նա բարկացած գոռում էր գործակատարներից մեկի վրա, ամենքը սկսեցին նույնպես իրանց դեմքերը թթվեցնել։ Ինչո՞ւ։ Որովհետև Մակար աղան չէր սիրում ուրախ ժամանակը տեսնեք յուր հպատակներից որևէ մեկի դեմքը թթված կամ, սրա հակառակ, տխուր ժամանակը տեսնեք նրանց ուրախ դեմքով։ Սկզբում գործակատարների այս կապկությունն ինձ շատ խորթ էր թվում, բայց հետո փոքր առ փոքր սովորեցի և այնուհետև ինձ համար սովորական բան դարձավ, և ես ամեն անգամ Մակար աղայի երեսին նայելիս անգիտակցաբար դեմքս իսկույն փոխում էի նրա դեմքի արտահայտության համապտասխան։

V

Անցել էր մի քանի ամիս: Ես շարունակում էի ամեն առավոտ վաղ գնալ մագազին և երեկոյին վերադառնալ Մակար աղայի հետ տուն: Բավական ընտելացել էի իմ պաշտոնին արշինով չափելը, մուշտարիների հետ քաղաքավարությամբ խոսելու, կամ, ինչպես Մակար աղան ասում էր, «նրանց պոչից բռնելու ու բաց չթողնելու» հնարը և ուրիշ իմ պաշտոնին վերաբերյալ հարկավոր բաներն ես բոլորովին սովորել էի։ Գրիգորն ինձ վրա մինչև անգամ զարմացել էր։ Նա գովում էր իմ աշխատասիրությունն և ընդունակությունն ու ասում, թե շատ բաներ, որ ինքը սովորել է տարիների ընթացքում, ես սովորում եմ մի քանի ամիսներում: Մյուս գործակատարները նույնպես հավանում էին ինձ, նամանավանդ գովում էին իմ արագաշարժությունը, որի պատճառով անունս դրել էին «յորղա Խաչի», այսինքն՝ արագընթաց Խաչի։ Այս մականունը մինչև այսօր էլ վրես է մնացել, և ես իսկի էլ չեմ վշտանում, որովհետև այդ նշանակում է, որ ես ծույլ մարդ չեմ։

Բայց ամենից ավելի ես աշխատում էի Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, ձեռք բերել նրա կողմից քիչ թե շատ համակրություն։ Այս նպատակով ես ամեն ջանք գործ