Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/503

Այս էջը հաստատված է

Այս հատորում զետեղված են Շիրվանզադեի բոլոր վիպակները («Խնամատար», «Կրակ», «Մելանիտ», «Ո՞րն է մայրը») և բոլոր այն պատմվածքները, որոնք գրվել են 80—90-ական թվականներին ։ Պետք է ասել, որ Շիրվանղադեն իր մի շարք երկերի գրական ենթատեսակները որոշելիս եղել է բավական անհետևողական։ Այսպես, օրինակ, նա «Օրիորդ Լիզա», «Թանկագին կապանք», «Ֆաթման և Ասադը» անվանում է վիպակներ, իսկ «Գործակատարի հիշատակարանից»-ը՝ պատմվածք, այնինչ վերջինս ծավալով, հերոսների փոխհարաբերությամբ և սյուժեով շատ ավելի բարդ է և հարուստ։ Մենք հարկ չհամարեցինք կատարել այս երկերի տարորոշումը՝ ըստ գրական ենթատեսակների, քանի որ նրանց միջև չկան ընդգծված անջրպետներ, և դա կհանգեցներ միայն ձևամոլության։

«ՀՐԴԵՀ ՆԱՎԹԱԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ»

Բաքվում անցկացրած տարիներին Շիրվանզադեն մոտիկից դիտեց նավթարդյունաբերության մեջ աշխատող բանվորության կյանքը, ճանաչեց կարիքի և զրկվանքի այդ աշխարհը։ 1880—83 թթ․ «Մշակ»-ում տպագրվում են ապագա գրողի ակնարկներն ու ծավալուն հոդվածները՝ նավթային հարցի, բանվորության ծանր վիճակի և կապիտալիստների դաժան շահագործման մասին։ Շիրվանզադեն բազմաթիվ գրական փորձեր է անում, 1883 թ. գարնանը «Մշակ»-ում (№ 61—62) լույս է տեսնում նրա առաջին գեղարվեստական երկը «Հրդեհ նավթագործարանում» («Մի կտոր իմ վեպից») խորագրով։

Պատմվածքում լավ երևում էին գրողի ձիրքը, կյանքի ճանաչողությունն ու մարդասիրությունը։ Ուշագրավ հուշ է թողել Շիրվանզադեն իր աոաջին