գրել է Արծրունու առաջարկով, այն ժամանակ, երլ Րաֆֆին գժտվել էր Արծրունու հետ.««Գործակատարի հիշատակարանից»֊ը գրեցի շատ արագ, կարծեմ մի ամսվա ընթացքում և տարա «Մշակ»-ի խմբագրատուն, Արծրունին ուրախացավ, Րաֆֆիի բացակայությամբ լրագրի բանասիրական բաժինը գրեթե ամայացել էր։ ... հարկավ ես այնքան հանդուգն չէի, որ մի վայրկյան անգամ երևակայեցի, թե իմ երախայրիքը կարող է մրցել թեկուզ «Ոսկի աքաղաղի» հետ։ Սակայն գզում էի, որ Արծրունու, համար իմ համեստ գործը մի թեթև սպառնալիք է Րաֆֆիին» («Կյանքի բովից», էջ 112 — 113, Երկերի լիակատար ժողովածու, հ. 8, 1951 թ.), ««Գործակատարի հիշատակարանից»֊ը,— գրում է Շիրվանզադեն նույն տեղում,— իմ զուտ գրական թոթովանքն է, եթե հաշվի չառնենք «Հրդեհ նավթագործարանումը», Իսկ գրել առհասարակ ես սկսել եմ 1880 թվականից»։
Ժամանակի ընթացքում Շիրվանզադեն լեզվական որոշ մշակման է ենթարկել իր երկը, կատարել որոշ հավելումներ (օրինակ, վերջաբանը, 1903 թ. հրատարակության մեջ), որոնք ավելի են ընդգծում Յորղա Խալիի վերելքը հարստահարության և կողոպուտի աստիճաններով։
Տպագրվում է ըստ ութհատոորյակի առաջին հատորի տեքստի (1930 թ․)։
«ԽՆՍՄԱՏԱՐ»
Վիպակը գրվել է 1884 թ., նույն թվին լույս է տեսել «Արձագանք»-ում (№ № 36 —39) և առանձին գրքով։ Վիպակն արժանացավ քննադատության ուշադրությանը, հատվածներ տպագրեցին «Մեղու Հայաստանի»-ն և «Արձագանք»-ը։ Գ․ Ենգիբարյանը «Արձագանք»-ում (1885 թ, № 7) գնահատում է Շիրվանզադեի ձիրքը նկարագրած կյանքն ու տիպերի աշխարհը ճանաչելու մեջ, բայց խիստ քննադատում է վիպակի թերությունները,— հոգեկան երևույթների անմշակությունը, կերպարների հակասական բնույթը, հեղինակի անհետևողականությունը՝ ռեալիստական սկզբունքի կիրառման մեջ, Շիրվանզադեն համաձայն էր այս քննադատությանը, 1885 թ, Ալ, Աբելյանին ուղղած մի նամակում նրա ինքնաքննադատությունը հասնում է ծայրահեղության, ««Արձագանք»-ում կտպվի մի քննադատություն, ուր հեղինակը սաստիկ հարձակվում է «Խնամատար»-ի վերա, Տեղն է, պիտի ականջիդ ասեմ, որ շատ ցանցառ վեպիկ է», Հետագայում վիպակը տպագրվում է առանց էական փոփոխության։ Բայց 1935 թ,, հեղինակի մահից անմիջապես հետո, Թիֆլիսի «Պրոլետար» թերթը օգոստոսի 12-ի համարում տպագրել է «Խնամատար»-ի առաջին էջի լուսանկարը՝ հեղինակային ուղղումներով, որոնք ոչ մի տեղ չեն տպագրվել։ Դժբախտաբար մենք չկարողացանք գտնել «Խնամատար»-ի մշակված տեքստը, որ իր ձեռքի տակ ունեցել է «Պրոլետար»-ի խմբագրությունը։