Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/506

Այս էջը հաստատված է

«ՕՐԻՈՐԴ ԼԻԶԱ»

Գրվել է 1884 թ., լույս է տեսել 1885 թ. «Արձագանք»-ի № 1-ում, 1894 թվականին «Ֆաթման և Ասադը» և «Թանկագին կապանք» երկերի հետ տպագրվել է «Վեպիկներ» խորագրով գրքույկի մեջ։ Ռուսերեն լեզվով առաջին անգամ լույս է տեսել 1891 թ. «Лиза» խորագրով։ Մտել է Շիրվանզադեի երկերի բոլոր ժողովածուների մեջ։ 1884 թ. գրած մի նամակում Շիրվանզադեն համեմատելով «Խնամատարս -ի հետ, գերադասում է այո վիպակը, գրելով. ««Օրիորդ Լիգան»... ինձ շատ դուր է գալիս»:

ՆՈՐԵՐԻՑ ՄԵԿՐ

Պատմվածքը տպագրվել է 1884 թ. «Գործ» հանդեսի № 1-ում, «Երևվում են» խորագրով։ Հետագայում հեղինակը լրջորեն վերամշակել է պատմվածքը և լույս ընծայել չորսհատորյակի 2֊րդ հատորում , 1903 թ․, վերանվանելով «Նորերից մեկը»

ՖԱԹՄԱՆ ԵՎ ԱՍԱԴԸ

Գրվել է 1889 թվականին և նույն թվականին լույս տեսել «Արձաժգանք»-ի № № 9 — 10-ում։ Պատմվածքը միաժամանակ լույս է տեսնում ադրբեջանական «Քեշկյուլ» լրագրում, քանի որ Շիրվանզադեն այն գրել էր «Քեշկյուլ»֊ի խմբագրի խնդրանքով։ Նույն շրջանում Շրվանզադեն «Արձագանք»֊ի էջերում գովում է դրացի ադրբեջանական այդ լրագրի լուսավորական աշխատանքը, որ տարվում է տգետ հոգևորականության մոլեռանդ ընդդիմադրության պայմաններում. «Եվ ահա այդ հոգևորականները ինքյանք խարխափելով տգիտության մեջ, արգելք են լինում և ժողովրդի լուսավորության։ Ինչո՞վ կվերջանա այս մոլեռանդ ընդդիմադրությունը — չգիտենք։ Միայն մեզ մնում է, հանուն մեր դրացի ազգաբնակության քաղաքակրթության, առժամանակ մխիթարվել այն լուսավոր կայծերով, որ երբեմն ցայտում են նրա խորհող և ազատամիտ անդամների մտքից»։ («Արձագանք», 1888 թ., № 7)։

«Ֆաթման և Ասադը» Շիրվանզադեի հայացքների արձագանքն է հումանիստական մի երկ, ուր դատապարտված է սոցիալական անարդարությունը, տգիտությունն ու սնահավատությունը և խոր համակրանքով պատկերված հերոսների ողբերգական սերը։ «Ֆաթման ե Ասագը» ռուսերեն լեզվով լույս է տեսել դեռ 1891 թ., Ալ. Զաքարյանի թարգմանությամբ։

«ՏԱՍՆՈՒՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑԱԾ»


Պատմվածքը առաջին անգամ լույս է տեսել 1889 թվականին, «Արձագանք»-ի № 17-ում։ Առանձին գրքով հրատարակվել է 1890 թ.։ Ռուսերեն առաջին անգամ տպագրվել է 1894 թ. «Арм. белетристы» ժողովածուի մեջ։