«ԹԱՆԿԱԳԻՆ ԿԱՊԱՆՔ»
Պատմվածքը առաջին անգամ լույս է տեսել 1889 թվականին, «Արձագանք»-ի № 27-ում։ Տպագրվել է Շիրվանզադեի հայերեն լույս տեսած երկերի բոլոր երեք ժողովածուներում, լույս է տեսել նաև ռուսերեն լեզվով։
«ՔԱՈՍ»
Այս պատմվածքը տպագրվել է «Արևելք» օրաթերթում 1889 թ․ № № 1649—1650-ում՝ «Քաոս»․ («Մի պատմություն մոտիկ անցյալից») վերնագրով։ Այս պատմվածքը, ուր Շիրվանզադեն ծաղրում է բուրժուական իդեալազուրկ երիտասարդությանը, մեզ անհայտ պատճառներով մնացել է անավարտ։ Պատմվածքն «Արևելքզ-ից հետո, առաջին անգամ տպագրվել է 1950 թ․, Երկերի լիակատար ժողովածուի երկրորդ հատորում։
«ԽԵԼԱԳԱՐԸ»
Պատմվածքն առաջին անգամ լույս Լ տեսել 1891 թ․ «Արձագանք»-ում (№ 8 —11), այնուհետև տպագրվել է չորսհատորյակի 2-րդ հատորում (1903 թ․)․ ութհատորյակի 2-րդ հատորում (1929 թ․), տասնհատորյակի 2-րդ հատորում (1950 թ․)։
Այս պատմվածքի համար նյութ է ծառայել մի դժբախտ աղջկա կյանքը, որին Շիրվանզադեն ստիպված էր ծանոթանալ Թիֆլիսում գտնվելու առաջին շրջանում, 1884 թ․։ «Կյանքի բովից»-ում (էջ 115—118) Շիրվանզադեն հիշում է իր տանտիրոջ աղջկա կյանքի պատմությունը․ «Օրիորդը հոգեկան հիվանդ էր․ հիվանդության պատճառը մի անհաջող ռոման էր։ Մի քանի տարի առաջ նա սիրահարվում է մի ինչ-որ հայ ուսուցչի վրա։ Երիտասարդը ցույց է տալիս փոխադարձ սեր, խոստանում է ամուսնանալ նրա հետ։ Հագուրդ տալով իր կրքերին, նա մի օր անհետանում է, թողնելով օրիորդին հուսահատ վիճակում․․․ Թշվառը ծանր վշտի և ամոթի զգացման ազդեցությամբ հիվանդանում է, և հետզհետե նրա բանականությունը թուլանում է»։
Այնուհետև նա հիշում է թշվառ աղջկա վարքից մի քանի էպիզոդ, որոնք օգտագործված են պատմվածքի մեջ։
Բայց Շիրվանզադեն զգալիորեն շեղվել է այդ իրական պատմությունից, պատմվածքում աղջկա սիրային ռոմանը նույնչափ ողբերգական չէ, և, ինչպես ասվում է պատմվածքում, «մի թույլ հիմք է» աղջկա հիվանդության համար։ Գլխավորը համարվում է միջավայրը, հարազատների ու ազգականների գռեհիկ շրջանը, որ բազմապտակել է աղջկա վիշտը։ Այդ միտքն ավելի է ընդգծվում պատմվածքի շարունակության մեջ, որն արդեն բոլորովին կապ չունի հիշված իրական դեպքի հետ։ Աղջիկը առողջանում է,