Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/509

Այս էջը հաստատված է

մարդկանցից և ոչ թե մեր կյանքի անկանոնությունից, մեր միամտությունից»։

Գարեգին Ենգիբարյանը գնահատում է Շիրվանզադեի գրական ձիրքը, գրողը «շատ անգամ հաջողությամբ միացրել է յուր երկասիրության մեջ հոգեբանական ճիշտ դիտողությունները բանաստեղծական գեղեցիկ տեսարանների հետ»։ Քննադատը բնական ու իրական է համարում Սանթուրյանի և Զարիֆյանի կերպարները, պաշտպանում է վիպակը աննպաստ կարծիքներից։ «․․․«Կրակը» նույնպես Շիրվանղագեի հաջող գրվածքներից մեկն է և հեղինակը մեղավոր չէ, եթե արդարև ուսանողության մեջ Զարիֆյան կա, իսկ հերքել Զարիֆյանի գոյությունը, կնշանակե ուրանալ մի անհերքելի փաստ։ Թող Ջարիֆյանը տիպ չլինի, բայց որ նա բացառիկ անձնավորություն չէ, այս էլ իրողություն Է»։ «Կրակի» մասին հոդված է տպագրում նաև «Нов. обозрение» լրագիրը։ Հոդվածի զգալի մասն արտատպում է պահպանողական «Моковские Ведомости»-ն։ «Տարազը» 1896 թ․ № 44-ում անդրադառնալով վիպակին, մեջբերումներ է անում այդ հոդվածից, ուր «Կրակը» գնահատվում է իբրև ճշմարիտ երկ՝ իր քննադատության մեջ, ոչ թե միակողմանի, մասնավոր, նեղ ու տենդենցիոզ։ Սակայն «Новое обозрение»-ն օգտվելով առիթից, առհասարակ շատ մռայլ է նկարագրում հայ ուսանողության բարոյական դեմքը, «հեղինակից ավելի հեռուն գնում»։ «Տարազը» չի բաժանում թերթի ծայրահեղությունը (ըստ երևույթին դա նաև Շիրվանզադեի կարծիքն էր, քանի որ նա «Տարազի» աշխատակիցն էր)։

«Մուրճ»-ը տպագրում է երկու հոդված (1896 թ․, № 9 և № 12)։ Ուսանող Ավ․ Մանվելյանցը (№ 12), «Մի քանի խոսք Շիրվանզադեի «Կրակ» պատկերի մասին» հոդվածում բողոքում է Շիրվանզադեի սխալ պատկերացումների դեմ․ «Զարիֆյանը ավելի մելոդրամայի հերոս է, քան ուսանող և մանավանդ ուսանողի մի տիպ։ Մենք վստահանում ենք ասել, որ հեղինակը համարյա ծանոթ չէ ուսանողական կյանքին ու հարցի վրա շատ միակողմանի է նայել»։ Հետագայում Շիրվանզադեն հաշվի չի առել իր վիպակի այս քննադատությունը։

«Կրակը» առանձին գրքով տպագրվել է նաև ռուսերեն։

«ՄԵԼԱՆԻԱ»

Վիպակը գրվել է 1899 թ․ Օդեսայում։ Առանձին գրքույկով լույս է տեսել նույն տարվա վերջին Աղբյուր-Տարազի հրատարակությամբ։ «Մելանիա»-ն ժամանակին ենթարկվել է լիբերալ քննադատության հարձակումներին։

Վիպակը տպագրվել է չորսհատորյակի 4-րդ հատորում, ութհատորյակում (1929—1934 թթ․), տասնհատորյակի 6-րդ հատորում և Ընտիր երկերի միհատորյակում։ Հրատարակվել է նաև ռուսերեն։

1930 թ․, տպագրության պատրաստելով տեքստը, հեղինակը կատարել է