Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/11

Այս էջը հաստատված է

— Իսկ սինյորինա Կաֆարելլիի համար դռները պիտի երկու ֆուտ լայնացնել,— հեգնեց Չելլինին կոնտրայլտոլի մարմնի հաստությունը, գրկելով յուր երկայն թևով նրա իրանը։

Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն։ Այնտեղ, մութ անկյունում, պատի տակ երևում էր ինչ-որ բան, նման անկողնակալի, թե թախտի՝ չգիտեմ․ սինյորա Ստեֆանիայի հաղթանդամ մարմինը թաքցնում էր նրան իմ աչքից: Մի քայլ առաջ գնալով, տեսա հնամաշ վերմակի տակ պառկած մի կնոջ դեմք։ Նրա ճակատը կապած էր սև թաշկինակով, աչքերը հառած առաստաղին։ Նա տնքտնքում էր ու ծանր հառաչում։ Նրա ոտների կողմում կանգնած էր «արտիստը»: Ըստ երևույթին, նրա միտքը կլանված էր կամ մոր հիվանդությամբ, կամ մի ուրիշ հոգսով, որովհետև մեր երևալը աննկատելի մնաց նրա համար։

— Դե լավ, քիչ տնքտնքա,— ասում էր սինյորա Ստեֆանիան հիվանդին,— խոմ չես մեռնում։ Սովորական հիվանդությունդ է էլի, վաղը կանցնի։ Բա-բա-բա, տե՛ս մոտդ ինչ պատվավոր հյուրեր են եկել։ Համարյա իմ բոլոր կավալերներն ու դամերը: Տղա, դարձավ նա Լևոնին,— երևի այդ ֆու ես անհանգստացրել մարդկանց։

Պատանին նայեց մեզ, չափազանց շփոթվեց և շտապեց սենյակի ընդամենը մի զույգ ջարդված աթոռներն առաջարկել յոթ հյուրերից չգիտեր ո՛ր մեկին։

— Պարոնը բժի՞շկ է։— հարցրեց հիվանդը, երբ տեսավ ինձ:

— Բժիշկ չէ,— պատասխանեց սինյորա Ստեֆանիան,— բայց, երևի, ցավդ բժշկից լավ կհասկանա: Քո հայրենակիցներից է․․․

— Հա՞յ,— գոչեց հիվանդը զարմանալով, թե ուրախա¬ նալով չգիտեմ և, գլուխը դանդաղ բարձրացնելով, նա նստեց անկողնում:

— Հա՞յ,— կրկնեցի ես զարմացած, որովհետև ինչ ազգի ասես սպասում էի այդ միջավայրում, բացի հայից:

— Այո՛,— ասաց օրիորդ Ռաիսան,— արտիստը ձեր