Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/110

Այս էջը հաստատված է

տեսողության համար դարձել էին անհրաժեշտություն։ Նրանք բնազդորեն միշտ եղել էին մոր կողմը, որովհետև նա էր միշտ լաց լինում և տանջվում նրանց աչքերի առջև։

— Ինչո՞ւ եկաք,— ասաց քեռին,— գնացեք, խաղ արեք դրսում... Դեհ, շուտ։

Եվ բռնելով նրանց թևից. դուրս տարավ և դռները փակեց։

— Աստված իմ,— արտասանեց մայրը, աչքերը սրբելով,— ես նրանց համար դեռ ոչինչ չեմ պատրաստել ուտելու։

Նայեց եղբորը մի հայացքով, որ միաժամանակ արատահայտում էր և՜ աղերս, և՜ երկյուղ, և՜ ամոթ։

Եղբայրը դուրս բերեց գրպանից մի քանի ռուբլի և գաղտուկ տվեց նրան։

— Մինչև երբ,— արտասանեց քույրը, խոր հառաչելով։

Այդ պահին Ավալյանը գլուխը բարձրացրեց և, ոտքի ելավ, գոռալով։

— Մուրացկա՜ն, ես թույլ չեմ տալ, երբե՛ք, հետ տուր այդ փողերը, հետ տուր, ինչպե՞ս համարձակվեցիր վերցնել։

— Ինչե՞ր ես խոսում, Միսակ, չէ՞ որ ես քո կնոջ եղբայրն եմ։

— Այդ միևնույն է, չեմ ուզում։ Ես ինքս կգտնեմ փող, հետ վերցրու քո ողորմությունը։ Գրավ կգնեմ ինձ և չեմ թողնիլ, որ երեխաներս մուրացկանությամբ ապրեն։ Աա, դուք ինձ համարում եք ողորմելի։ Ես ձեզ արգելում եմ խղճալ ինձ։ Կգնամ, իսկույն փող կբերեմ, իսկ հետո կտեսնեք ով է մեզնից ավելի ողորմելի։ Ե՞ս, թե դու, ե՞ս, թե դու…

Նա վերցրեց գլխարկն ու վերարկուն և դուրս վազեց խելագարի պես։

Քույրը տարակուսանքով նայեց եղբորը։

— Մի վախենար,— ասաց եղբայրը,— այդ լավ նշան է նա բժշկվում է։

— Տեսնենք...

Ամբողջ մի շաբաթ Ավալյանն անճանաչելի էր։ Նրան պաշարել էր անսովոր եռանդ։ Դուրս էր գաշիս տնից առաջվոտները