Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/134

Այս էջը հաստատված է

հաշտվում ճակատագրի հարվածների հետ, որքան այս: Երեկվա հարուստը այսօր կառապան է, այս նրա համար կարծես, սովորական բան է: Երեկ նա շամպայն էր խմում, այսօր, փույթ չէ, սիվուխա կխմի: «Ոչինչ» — ասում է նա և շուտով ամեն բան մոռանում։

Դուք արդեն գուշակեցիք, որ հյուրս Ագրինցևն էր: Հագնված էր նա այնպես, ինչպես, տեսած կլինեք, հագնվում է օղիի գերի ռուս փոքրիկ չինովնիկը, երբ պաշտոն չունի և թափաոում է դատարանների առջև, սրան ու նրան իր ծառայությունն առաջարկելով: Այն տարբերությամբ, որ չինովնիկի անցյալից մնացել է «ֆուրաշկայի» կոկորդն ու կարմիր ժապավենը, իսկ Անգրինցևի հարստությունից՝ մի մուշտակ, հնամաշ, оձիքի մազերը թափված, փեշերն ու կուրծքը կեղտի բծերվ ծածկված:

Նա հարբած չէր այդ օրը: Դեմքը լուրջ էր, եթե կարող է այդ լուրջ լինել, ինչ ասեմ, մի մեծ կապույտ-կարմրագույն ուռուցք։

— Բարով, Այզելման,— ասաց նա օղիի քայքայված ձայնով, որի մեջ, սակայն, դարձյալ զգացվում էր արհամարհանք դեպի ինձ:

— Պատիվ ունեմ, Սերգեյ Պախոմովիչ,— պատասխանեցի ես ասանց հեգնության, այնպես, ար կարծես, ոչինչ փոփոխություն չէր պատահել նրա ճակատագրի մեջ: Ես մինչև անգամ չզլացա ոտքի կանգնել այդ փողոցային շրջմոլիկի համար:

— Այզելման, ես եկել եմ քեզ մի բան առաջարկելու:

Ասաց պարոնը և ձգվեց աթոռի վրա, ոտներն երկարացնելով և ձեռքերը խոթելով պանթալոնի գրպանը:

— Հրամայեցեք:

— Առաջինը՝ արի հաշտվենք, այսինքն՝ դու ինձանից ներումն խնդրիր, և ես կներեմ: Աստված վկա, կներեմ:

Լսո՞ւմ եք, պարոն, դեռ ես պիտի նրանից ներումն խնդրեի, դեռ նա պիտի ինձ ներեր:

Գործակատարներս, քիթ քթի ասելով, սկսեցին ծիծաղել:

— Նո՜ւ, խնդրիր,— կրկնեց նա, — ուղղափառ ռուսը