Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/146

Այս էջը հաստատված է

Պետք է զորեղ կամքի տեր լիներ Ահարոն Այզելմանը։ Տեսնելով, որ իր պատմվածքը մեզ վրա գործեց ճնշող տպավորություն, շտապեց զսպել իր սրտի ալեկոծությունը։

Եվ, դառնալով աղջկաս, նա դարձյալ ժպտաց սիրալիր և ասաց.

— Մադմուազել, այժմ մի ականջս ուղղափառ քրիստոնյա է, իսկ մյուսը՝ հրեա...

Մենք հասանք Վարշավա...