Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/172

Այս էջը հաստատված է
VI
ՏԱՏԻՍ ՎԵՐՔԸ

Հայրս աստվածաշունչ շատ էր սիրում և ամեն երեկո ինձ ստիպում էր կարդալ։

Ես նստում էի մինդարի վրա ծալապատիկ և բարձր ձայնով կարդում։

Մայրս, մի կողմ նստած, թոռ էր հյուսում, մեծ մայրս շարունակ քթախոտ էր քաշում և փռշտում։ Իսկ հայրս, ոտները ձգած, երկայն չիբուխը բերնին, աչքերը հատակին մի կետի հառած, ուշադիր լսում էր։

— Տեղ-տեղ նա ընդհատում էր ինձ, ասելով.

— Այդ կտորը մեկ էլ կարդա։

Այսպես էին անցնում իմ երեկոները։

Գիշերները քնում էի տատիս հետ։ Եվ ամեն գիշեր նա ինձ պատմում էր հեքիաթներ։ Օօ, ես շատ էի սիրում այդ բարձրահասակ, հաղթանդամ պառավին, ոչ պակաս, քան մորս և ավելի, քան հորս։

Մի գիշեր, երբ նա շապիկը փոխում էր, ես նրա աջ կողքի վրա տեսա մի մեծ սպի, այսինքն՝ վերքի հետք։ Նրա երկայնությունը կլիներ մի մատիտի մեկ ու կիսի չափ։

— Տատ, այդ ինչ է կողքիդ վրա,— հարցրի ես հետաքրքրված։

Տատիս դեմքը մռայլվեց։

— Քո բանը չէ,— ասաց նա։

Ես լռեցի, բայց այնուհետև սպին ինձ ավելի հետաքրքրեց։

Ամեն երեկո հարցնում էի տատիս, թե ինչպե՞ս և որտեղ է ստացել այդ վերքը, նա պատասխանում էր.

— Հետո կպատմեմ, հետո։

Եվ միշտ, երբ այս ասում էր, նրա ձայնը դողում էր, դեմքը մթնում։

— Տեր աստված,— մտածում էի ես,— այդ ինչ է նշանակում։

Հետաքրքրությունից սիրտս թրթռում էր, ես անհամբեր