Այս էջը հաստատված է
դնելով սեղանի վրա,— նամակն արդեն ստորագրված է ձեր անունով, իսկ այդ խոսքերն ես ավելացնել չեմ կարող։
— Ինչո՞ւ։
— Որովհետև դուք պարտավոր եք խնայել ձեր սիրեցյալի հանգստությունը։
— Բայց չէ՞ որ նամակը դուք եք գրում, ոչ ես։
— Ես ինձնից ավելացրել եմ, որ նամակը գրում է հիվանդանոցի բժիշկներից մեկը, և, տեսեք, դիտմամբ ձեռագիրս խոշորացրել եմ, որպեսզի ձեր հարսնացուն չիմանա, թե գրողը կին է։
— Բայց չէ՞ որ այդ ևս ճշմարտություն է և շատ սովորական։
— Այո, սովորական և բոլորովին անվտանգ, բայց ես համոզված եմ, որ դա նրան հազարապատիկ ավելի կտանջե, քան ձեր վերքերը։
— Դուք խելացի եք։ Խնդրեմ նամակը ծրարեք։