ՍՏԱԽՈՍԸ
Նրանք մտերիմ բարեկամներ էին պատանեկան հասակից: Գուցե այն պատճառով, որ նրանց խառնվածքները տրամագծորեն հակառակ էին իրարու։ Արտաշեսը սակավախոս էր, կարելի է ասել իսկի չէր խոսում, երբ անհրաժեշտը չէր ստիպում նրան խոսելու: Միսակը շատախոս էր, կարելի էր ասել — իսկի չէր լռում: Բացի դրանից, Արտաշեսը երբեք սուտ չէր ասում կամ, ճիշտն ասած, ծուլանում էր ասել, մինչդեռ Միսակի համար փչելը դարձել էր օրգանական պահանջ։
Հարկավ, Արտաշեսը վաղուց գիտեր իր ընկերոջ թերությունը և չէր հանդիմանում նրան։ Ոչ երկյուղից կամ նրբազգացությունից, այլ միայն ծուլությունից։ Չէ՞ որ պիտի խոսեր, մանավանդ գիտեր, որ Միսակի ստախոսությունը միանգամայն անմեղ է, առանց որևէ մեկին խաբելու, մոլորեցնելու կամ պարսավելու ցանկության։ Բայց և այնպես, մի օր հարկավոր էր ճշմարտություն ասել, և Արտաշեսն ասաց.
— Գիտես, Միսակ, ես եկել եմ այն եզրակացության, որ դու մի քիչ ստախոս ես։
— Ի՞նչ։
— Այո՜, ստախոս ես։
Նկատողությունն այնքան անսպասելի էր, այնքան հանդուգն, որ Միսակն ապշեց։ Ամբողջ մի րոպե նա, աչքերը լայն