Այս էջը հաստատված է
կոշիկիս կրունկով հազար ռուբլիանոց հայելի եմ ջարդ ու փշուր արել...
— Ասացի՛ր։
— Եվ քեզ էլ վկա՞ եմ բերել։
— Այո՛։
— Բայց սպասիր, այդ ի՞նչ ես գրել։ Ես ասե՞լ եմ, որ Լենքորանի անտառներում երկու վագր և չորս վարազ եմ սպանել։
— Այո՛, ասացիր ու ինձ էլ վկա բերեցիր։
Միսակի ձեռքերը թուլացան։
— Քրիստոսի առեք կերեքը վկա,— արտասանեց նա անկեղծորեն,— ամենևին չեմ հիշում, որ այդ բոլորն ասել եմ։
Արտաշեսը ծիծաղեց իր կարողության չափ, այսինքն՝ մի անգամ ու շատ կարճ փռթկաց։
— Կեցցե՛ս,— ասաց նա, ճշմարիտ խոսք ասացիր...