Մատթևոս Բաբուլյանի կողակից հաստամարմին Գյուլնիզարը նրան համարում է «շատ գեղեցիկ տղամարդ»:
Նա հիացմամբ նայեց իր առողջ թշերին, որոնք կարծես ալիզարինով ներկած լինեին, նայեց խոշոր, վառվռուն աչքերին, շփեց սաթի պես սև և ավելի պես կոշտ մորուքը և երրորդ անգամ մտքում արտասանեց.
— Գոհություն ամենաբարձրյալին, որ հոգևորական եմ, ապա թե ոչ այս աստվածային հրաշափառ պատկերը պիտի սրի կամ կրակի կերակուր դառնար։
Եվ այսպես ինքն իրեն հանգստացնելով, պատվարժան հայր-սուրբը կանչեց ծառային և հրամայեց պատրաստել տաճկական սուրճ, որ ամեն օր խմում էր ոչ պակաս, քան հինգ գավաթ։
Սակայն, ավա՜ղ, հոգեկան անդորրությունը աստվածային, հարատև պարգևներից չէ նույնիսկ ամենաառաքինի հոգևոր հայրերի համար։
Շուտով հայր Անոփրիոսը դարձյալ լրագիրներից իմացավ, որ պատերազմը զոհ է պահանջում ոչ միայն կռվի դաշտը գնացողներից, այլև նրանցից, որոնք հանգիստ նստած են իրենց տներում, թեկուզ տունը վարդապետի համեստ խուցը լինի։ Այդ անիրավ լրագիրները շարունակ պնդում են, թե պետք է նյութական զոհաբերություն անել հօգուտ պատերազմ գնացած զինվորների ընտանիքների, նաև հօգուտ վիրավորյալների։
— Արդյոք գիտե՞ն մարդիկ,— մտածեց հայր Անոփրիոսը,— որ ես, մեղավորս, ունիմ մի քանի չնչին բանկային տոմսերի արժողությամբ 18.385 ռուբլու, վաստակած հաջորդության ժամանակ։
Նա մտածեց, մտածեց և գտավ, որ, համենայն դեպս, իր պաշտոնակիցներից ոմանց հայտնի է գաղտնիքը։ Հայտնի է նաև, որ ինքը մի չոր գլուխ է, չունի ոչ մերձավոր և ոչ հեռավոր ազգականներ, որոնց կտակեր այդ աննշան հոգեպահուստը։
Եվ մի հերոսական ճիգն անելով, որոշեց մյուս օրն ևեթ փոստով ուղարկել «Մարս» լրագրի խմբագրությանը 3 ռուբլի հօգուտ վիրավորյալերի։ Դրամի հետ նա ուղարկեց և