Այս էջը հաստատված է
կնոջ միջև տեղի է ունենում մի կարճատև վեճ, որի միջոցին Մարջանը թքում է Մարտիրոսի երեսին։ Մարտիրոսը դաշույնը մերկացնելով հարձակվում է նրա վրա։ Հարկավ Մարջանը անզեն չի կարողանում դիմադրել, փախչում է բակ և այնտեղից փողոց և այնտեղ մի քանի տասնյակ հարվածներից հետո արյունաքամ ընկնում է ձորը։ Մարտիրոսը վերադառնում է տուն, դաշույնը կախում պատի վրա և անձամբ գնում է ոստիկանատուն և իրեն հանձնում նրան։
Երբ ես բորորովին մոտեցա Մարջանին, նա դեռ կենդանի էր։ Հիշում եմ նրա վերջին խոսքը.
— Ախ, Մարտիրոս, եթե աստված կազատե կյանքս, կտեսնես ինչ կանեմ քեզ։
Բայց աստված չազատեց Մարջանի կյանքը։ Նույն օրը ևեթ նա ավանդեց իր հոգին, թողնելով իր ետևից մի առասպելական պատմություն, որ անցնում է սերնդից-սերունդ նրա ծննդավայրում։