հակառակը։ Թվաց ինձ, որ նա հետաքրքրվեց կոշկակարի խոսքերով և պահանջեց մանրամասնություններ։ Հետո նա, վճռական մի շարժում անելով, ինչ-որ պատվիրեց կոշկակարին, որը դժգոհ դեմքով հեռացավ։ Մի քանի վայրկյան անցած բարձրահասակ մարդուն մոտեցավ մեր փողոցի գավթապահներից մեկը, որին հանձնված էր անիծյալ տան հսկողությունը։ Բարձրահասակ մարդը ձեռով մի գրական շարժում արավ։ Գավթապահը առաջնորդեց նրան դեպի քարե սանդուղքը, բաց արավ իր գրպանից դուրս բերած մի բանալիով անիծյալ տան վերին հարկի դռները, և երկուքն էլ մտան այնտեղ։ Մի քանի րոպե անցած, նրանք դուրս եկան, և ես տեսա, որ բարձրահասակ մարդը տվեց գավթապահին մի բուռ թղթադրամ և ինչ-որ պատվերներ ու հեռացավ հանդարտ քայլելով։
Պարզ էր, որ նա վարձեց բնակարանը։ Արդարև, հետևյալ օրը վաղ առավոտյան վերի հարկի լուսամուտները բացվեցին։ Ես նկատեցի, որ գավթապահը մի ուրիշ մարդու հետ սենյակները մաքրում են։ Նույն օրը իրիկնադեմին անիծյալ տան առջև կան գնեցին երկու ծանր բեռնավորված սայլեր։ Կահ-կարասի էին և խոհանոցի իրեր: Բոլորն էլ նոր գնված։ Քայլերը դատարկվեցին, իրերը ներս տարվեցին, իրիկնադեմին դռների առջև կանգ առավ մի փակ կառք։ Նրա միջից դուրս եկավ նախ բարձրահասակ տղամարդը, հետո պարզ հագնված մի կին, ապա նրանց օգնությամբ երեսը թանձր քողով ծածկված մի ուրիշ կին, որ արագ քայլերով, գրեթե վազելով բարձրացավ քարե սանդուղքով և մտավ տուն։
Այս բոլորը կատարվում էր այնպիսի լռությամբ ու խորհրդավորությամբ, որ ես հետաքրքրվում էի ավելի ու ավելի։
Հաջորդ առավոտ լուսամուտները մի երկու ժամ ես բաց մնացին, այնուհետև նորեն փակվեցին ճիշտ այնպես, ինչպես առաջ։ Ես նորեն սկսեցի կարեկցել անիծյալ տանը։ Կարծես դա մի մեռյալ էր, որ մի վայրկյան բաց արավ իր աչքերը, նայեց շուրջը, ծանր հառաչեց և նորեն մտավ իր սավանի մեջ: