Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/36

Այս էջը հաստատված է

Արդեն լավ ճանաչելով նրան, էս վախեցա մխայն մի բանից՝ Լուիզայի հանդիմանությունից, եթե օրիորդն ամենաթեթև ակնարկ անգամ աներ, թե այդպիսի մի նվեր բոլորովին չի համապատասխանում Լևոնի աղքատ գրպանին, գիտեի, պիտի չարաչար վիրավորեր նրան: Բայց նա նրբազգաց գտնվեց. իսկույն ըմբռնեց Լևոնի հոգեբանաթյունը և այնպես հայտնեց յուր շնորհակալությունը, այնպես ժպտաց, հոտ քաշելով փնջից այնպես գովեց նվերը, որ պատանու այտերը կարմրեցին ներքին հաճույքից:

Այդչափ սրտագետ չգտնվեք Ռաիսան, նա հարցրեց Լուիզային.

— Կավալլարոն քեց դիմավորելո՞ւ է Միլանում։

— Այո,— պաաասխանեց սինյորա Ստեֆանիան։

— Մի՞թե նա այնտեղ է,— հարցրեց Լևոնը հուզված, դողդոջուն ձայնով։

— Նա եկել է Միլան հատկապես Լուիզային դիմավորելու համար,— պատասխանեց սինյորա Ստեֆանիան մի առանձին հաճույքով։

Այն հոգեկան հաճույքը, որ մի ժպիտով Լուիզան պատճառել էր Լևոնին, վայրկենաբար լրացավ, տեղի տալով գաղտնի նախանձի կրծող կրքին։ Բայց Լևոնը գիտեր զսպել իրան չափահաս տղամարդի պես։ Նա ասաց․

— Այդ լավ է։ Սինյոր Կավալլարոն կօգնի սինյորինա Լուիզային։

Երկրորդ զանգակի միջոցին Լուիզան սկսեց վերջին հրաժեշտը տալ։ Նա արավ ավելի, քան կարելի էր սպասել նույնիսկ