Այս էջը հաստատված է
զգեստավորվեցին։ Առջևից ընթանում էր քահանան ավետարանը ձեռքին, ետևից տիրացուները, այնուհետև դագաղը և հուղարկավորները։
Երբ քահանան մոտեցավ գերեզմանի եզրին, հանկարծ երգը ընդհատեց, արձակելով մի բարձր ճիչ և ետ ցատկելով։
Այնտեղ, գերեզմանի հատակում ընկած էր Աղասու դիակը, ջարդված գլխով։ ճերմակ սավանը ներկվել էր արյունով։
Գիշերը նա մի ուրիշ ճամփով եկել էր և սավանի մեջ պառկել ընկերոջ գերեզմանի մեջ Աարգիսին սարսափեցնելու համար։ Այս եղավ նրա ընկերների ենթադրությունը...