Այս էջը հաստատված է
խղճալ: Ընկճվեցի ճնշվեցի, դարձա բոլոր ուժերից զրկված մի մարմին և միայն կարողացա գոչել․
— Ո՞վ բախտավորներ, ես ձեզ չեմ նախանձում բայց գթացեք ինձ ու ասացեք՝ ինչի՞ց է բաղկանում մարդու բուռն երջանկությունը։
— Սիրուց,— գոչեց կինը։
— Ես սիրել եմ,— պատասխանեցի ես,— և փոխադարձաբար սիրվել, բայց երկար չի տևել մեր սերը, և ես այժմ անբախտ եմ։
— Ո՞վ է եղել քո սիրո առարկան։
— Մի կին։
— Միայն մե՞կը։
— Ուրիշ ի՞նչ էիր կամենում։ Նա գեղեցիկ էր։