Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/398

Այս էջը հաստատված է

Եվ՝ հանճարեղ ռազմագետի հզոր ձայնին հնազանդվելով՝ զորագունդը միահամուռ արձակեց քառասունևհինգ գնդակներ և օ՜ն, առաջ, հաղթական բլրի գագաթը հանեց Մեծն Նապոլեոնին։Եվ ամեն մեկը սողալով վեր էր բարձրանում այդ բլուրը, համբուրել մեծ մարդու ոտները, իսկ նա՝ հպարտությամբ շոյում էր իր ստամոքսը։

«Դավաճանությո՜ւն, դավաճանություն»,— լսելի եղավ ներքևից։ Ռազմագետի մեծ մարշալըա՝ Մարկիանոսը, խույս էր տրվել աշխարհակալից և միացել նազարեթի հետ։ նապոլեոնի պատերազմական հնարքներին քաջ ծանոթ՝ նա քաջությամբ պարզեց այդ գաղտնիքները. օ՛հ, սոսկալի դավադրություն։ «Զե՛նքի, զե՛նքի»,— որոտաց բլրից ահեղագոչ ձայնը։ Եվ անդամալույծները դյութական ուժ առան ու արձակեցին նորից գնդակներ, քսանվեց թնդանոթային գնդակներ։ Դյուրաթեք կնճիթանոց և կարճապոչ փղերը շուռ եկան Նազարեթի զորքի վրա և իրանց ծանր ոտների տակ տրորեցին նրան։

Եվ մեծն Նապոլեոնը կրկին կանգնած էր բլրի վրա հաղթական ժպիտով և ամեն մեկը, սողալով, նորից վեր էր բարձրանում նրա ոտները համբուրելու համար։

Ա՛խ Նազարեթ, Նազարեթ, մի՞թե դու չգիտես ինչի համար խաշեցին նազովրեցուն: Եթե նա դաշտերում և լեռների վրա չքարոզեր բարձրաձայն ճշմարտությունը, մի՞թե մաքսավորներ նենգավորները և փարիսեցիները կասեին. «Ի խաչ հա՛ն, ի խաչ հան զդա»…

Գոնե պետք է օրինակ առնեիր բանկի այցելուներից և անդամներից։ Դրանք գրավ դրին բոլոր ունեցածը. դու էլ գրավ կդնեի՛ր այն, ինչ որ ունեիր — ձայնդ, «Սառնարյուն» մարդկանց խորհրդին չլսեցի՞ր, դեհ, գնա՛ դատափետվիր։


Հ. Գ.։ Երկուշաբթի, ապրիլի 12-ին, Ջգրաշենի եկեղեցում հոգաբարձական ընտրություններին իշխան Նապոլեոն Ամատունին ստացավ մեկ ձայն։ Լսում եմ, խիստ խուզարկություն է սկսվել այդ ձայնը գտնելու։