իշխան Գոգո Մորդաբանիձեն առաջարկեց այդ տեսակ խմբագիրներին ուղարկել Գլդանելիի դպրոցը, որ գտնվում է Սաղի թաղում։
Այս կատակալից առաջարկությունը, իհարկե, չընդունվեց: Երկու կուսակցություններից մեկը, հակառակ Նապոլեոնյան բանակի գոռուգոչումներին, ապացուցեց, որ Գլդանելիի դպրոցում կրթվելու պետք է ուղարկել այն խմբագրին, որ իր ախոյանի հետևից առաջինը գաղտնագողի արշավանք է գործել։ Իսկ մյուսը մեղավոր չէ. նա միայն ստիպված է եղել իրեն պաշտպանել։ Ժողովը օրինավոր համարեց այս նկատողությունը և ձայների մեծամասնությամբ վճռեց հարձակում գործող խմբագրին արտաքսել կլուբից...
Այս բոլորն ինձ վրա տխուր տպավորություն գործեց: Կլուբից տուն վերադառնալով, երկար ժամանակ ես մտածում էի. «Եթե մի լրագրի մի ինչ-որ ակնարկը ստիպեց մի մարդու հարյուրավոր կանանց շրջապատում բռունցքի ուժով պաշտպանել իր պատիվը, հապա ի՞նչ անե կտրոնակուլ Գարսոևը, որի պատիվը այսօր այնպես դատափետվում է անգութ լրագիրներից»։
Չմոռանամ ավելացնել, որ կլուբի ժողովում պատվասիրության և ազնվության մասին ամենալավ ճառ խոսողը եղավ իշխան Ամատունին։ Հաստատ աղբյուրներից տեղեկանում եմ, որ մեծապատիվ իշխանը, օգտվելով այն ազատ ժամանակից, որ ունի այժմ իր տանը, ավելի ընդարձակում է այդ ճառը տպելու համար։ Բրոշյուրի վերնագիրը կլինի «Ժամանակակից կոմս Կալիոստրոյի տրակտատը բարոյականության մասին»։
Այս անգամ ֆելիետոնս երկարացավ այնինչ դեռ գրելու շատ բան մնաց։ Հաղորդում եմ հետևյալ սասանեցուցիչ լուրը։
Ամսույս 17-ին մեր հռչակավոր տրագիկ Մատթևոս Աղայանը Սղնախում ներկայացրեց «Համլետ»-ը։ Թատրոնը ծայրե ի ծայր լիքն էր։ Ներկայացումը շատ աջող անցավ Համլետի հոր ուրվականի փոխարեն բեմի վրա երևեցավ Ագամյանի ուրվականը: Հանդիսականները սարսափած մնացին, երբ