փոր մտնում։ Վախենում ես, որ քո մասին սուտ լուրեր կգրի, հա՜ա՜։ Բայց չէ՝ որ հենց ինքդ քո ոտքով-գլխով մի անպատկառ խաբեբա ես, ստախոս, դավաճան։ Երեկ չէ մեկէլ օրր դու չէի՞ր, որ Մուհամմեդի գերեզմանի վրա Մեքքայում, հազարավոր զոհեր էիր անում Ղուրբանբարմայի տոներին։ Իսկ այժմ հավատդ փոխեցիր ու քրիստոնյա դարձար, հաա՞։ Ա՛յ հողեմ գլուխդ։ Եթե մեր «պատվական և ազնիվ» ամենօրյա լրագրի խմբագիրը լսի, ի՞նչ կասի՛։
Кстати, այդ խմբագրի մասին։ Ո՞նց ես նրա հետ, հա՞շտ ես։ Կարծում եմ, պետք է վաղուցվա բարեկամներ լինեք—դու և նա։ Եվ այս զարմանալի չէ, քանզի ձեր երկուսի մեջ շատ նմանություններ կան։ Ինչպես դու վարակում ես մարդկանց մարմինը, նա վարակում է հոգին։ Եթե քո բացիլները Կոխի անուն են կրում, նրա բացիլներր կրում են Գուտենբերգի դրոշմը։ Դու սիրում ես փտած ձմերուկ, կամ նեխված վարունգ, նա սիրում է... Դու մարդկանց կերածը չես թողնում մարսեն, նա էլ ինքը իր կերածը յոթ տարվա ընթացքում չէ կարողանում մարսել: Մի էական տարբերություն կա քո և նրա միջև։ Դու քո հաղթությունը ապահովում ես գաղտնի, նա իր անիծյալ ստամոքսի համար բացարձակ է կռվում։
Բայց միայն նա չէ, որ քեզ նման է։ Մեր մեջ շատ բաներ կան քեզ նման վարակիչ։ Վերցնենք մեր գրականությունը. ինչո՞վ է քեզանից պակաս։— Ոչնչով։ Եթե դու վարակում ես մեծ մասամբ չքավորներին, մեր գրականությունը անխտիր ամենքին է վարակում։ Ճշմարիտ է, մինչև այժմ պահապանները ազատ էին այդ ախտից, բայց նորերումս «Արձագանքը» նրանց էլ վարակեց։ Աոաջին վարակվողը եղավ Տիգրան Նազարանցի ստորոժ Սահակ Տեր-Զաքարյանցը։ Խեղճ մարդը իրեն համար հանգիստ կյանք էր վարում։ Ամեն առավոտ ավլելով «Տարազի» խմբագրության հատակը։ Սամարղանդի և Մերվի բանաստեղծների փառքը խլեց նրա հանգստությունը, և նա դարձավ «Արձագանքի» մշտական աշխատակից։ Իսկ նրանից վարակվեց նույն «Արձագանքի» ստորոժ Միրդիչ աղա Աղլաղանյանցը։ Ասում են, որ Միրդիչ աղային է հանձնված «Արձագանքի» տաճկական բաժինը։