Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/438

Այս էջը հաստատված է

վերնագրով պատմությունը իմ մասին և կճանաչեք, թե ես ով եմ (օօօ՜օ)։ Այո՛, դատապարտել այդ անիծյալ երկար մազավորներին, ես ատելով ատում եմ նրան...

— Քո հոգուն մատաղ, Խաչան ջան, բլբուլ է, բլբուլ։ — գոչեց Սանդրոն հիացած։

Գրականների և թաշկինակավոր տիկինների ու օրիորդների շրջանում ծիծաղը արդեն հոմերական դարձավ։ Նրանց էսթետիկական զվարճությունը անսահման էր: Ծիծաղում էր և վերնահարկը։ Կլոունները շփոթվեցին։ Հանկարծ լսվեց մի սոսկալի դղրդոց։ Հերթը այժմ փղինն էր։ Նա կամեցավ ատենաբանություն անել, բայց քրտնեց, չկարողացավ։ Կնճիթը բարձրացրեց, աջ ու ձախ հանդիսականներին գլուխ տվեց, կամեցավ Նարեկից մի արիա երգել։ Այդ էլ չեղավ, սայթաքեց, ամբողջ մարմնով թավալվեց գիտության ու գրացիայի վրա և ճանճերի պես ճխլտեց նրանց։ Խեղճ Համբարձի ամիի և Ստեփան ափայի դիակները դուրս տարան։

Բայց ֆարսը դեռ շարունակվեց։ Քելեխբաշին կաշվից դուրս էր գալիս, որ գոնե վերնահարկին զսպե, որ նա չշվացնե, այլ ծափահարե ֆարսին, բայց իզուր։ Շկափչիկ Խեչոն ուղղակի կորցրել էր իրան. թռչում էր վայր ու վեր, ձեռներն ու ոտները շարժում, տրտինգ էր տալիս գիժ մոզու պես, բայց ոչինչ չէր օգնում։ Քելեխբաշին խաբվածի պես տրորվում էր իր տեղում։ Փիղը փառանչում էր ու մռնչում, քթից մեղրամոմի ծուխ արձակելով։ Ոչինչ չէր օգնում։

Ռեժիսորը զանգակը հնչեցրեց և գոռաց.

— Վստահություն, պարոններ, վստահություն, որ իմ խումբը հաջորդ ֆարսը լավ կխաղա։

— Հա, ուստայութի՜ն, ուստայութի՜ն,— աղաղակեց Սանդրոն։

— Ինչ բստայութին,— գոչեց մի գինեվաճառ, վստահություն բառը բստահություն, այսինքն` բստել (բոթել) հասկանալով։ Եվ քամակից գողնովի մոտենալով քելեխականների թշնամի «ռենեգատներից» մեկին, հետևից կամեցավ բստել (բոթել)։ Բայց վերնահարկից բռունցքները բարձրացրած` ներքև վազեցին մի քանի տաքարյուն երիտասարդներ, որ մի լավ