[ՄԱՂԹԱՆՔՆԵՐ]
Շնորհավոր նոր տարի, ցանկանում եմ և մաղթում`
Տանկահայերին.— Հովո երանելու համբերություն։
Ռուսահայերին.— Մի մսխալ մարդկային զգացում։
Պարսկահայերին.— Անշավիղ «Շավիղներից» և խաչագողներից փրկություն։
Հայ եկեղեցուն.— Մի խարազանահար Բարդուղիմեոս և Աշգեան էֆենդիների համար։
Հայ գրականությանը.— Մի միջոց մղդսիներից և տիրացուներից ազատվելու։
Հայ հեղինակներին.— Աստված փրկե և ազատե ձեզ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունից։
Հայ թատրոնին.— Մաքրություն ապականված բեմի։
Նոր թատրոնին.— Նոր ճաշակ։
Հայուհյանց բարեգործական ընկերության.— Մի մեծ կապոց չթի և քիսայի կապաների, սպիտակ ժիլետների և հարդյա գլխարկների` ձմեռվա ցրտերին, ձյունին և բուքին տաճկահայերին բաժանելու համար։ Նաև մի պերճախոս խոհարար, որ քաղցած և կիսամերկ հայ կանանց բացատրե պաղպաղակ, կրեմ, պլոմբիր, տորտ, կեգս և այլ անուշահամ ուտելիքներ պատրաստելու եղանակը։
Կովկասյան բարեգործական ընկերության խորհրդին.— Մի քանի миллионер անդամներ, որ գաղթականների օգտին