չնվիրեն իրենց մի ժամվա եկամուտը... Երկու հարյուր ռուբլի։
Հրատարակչական ընկերության անդամներին.— Ազատվել ընկերության գրասենյակից շարունակ Պոտապենկո, Իվանենկո, Անիշչենկո, Գրիշենկո, Տիշշենկո և Սիշշենկո և այլ այսպիսի երևելի հեղինակների գրվածները ստանալուց։
Հրատարակչական ընկերության խմբագրական մասնաճյուղին.— Մղդսիներից ազատություն, մի քիչ հայերեն լեզու, մի մազաչափ գրականական ճաշակ...
Նույն ընկերության վարչությանը.— Նոր տարվա համար նոր պրոգրամ` հայ հեղինակներին առաջ հարստահարելու, հետո զրպարտելու։
«Մուրճին».— Մի ծանր հարված այժմյան «Մշակի» քաչալ գլխին:
«НОВОЕ ОБОЗРЕНИЕ»-ին.— Պակաս համլետություն և մի քիչ էլ դոնքիշոտություն։
«КАВКАЗЬ»-ին.— Խոնելիի պես վայրահաչներից զերծ մնալ...
«Արձագանքին».— Մի խելացի փաստաբան, որ իր դատը «Տարազի» դեմ 73 % տանուլ չտա։
«Մշակին».— Մի բուռն յուղ կոկորդին քսելու, որ «Տարազի» դառը պիլուլները կուլ տա և լռե...
Նույն լրագրի սրբագրիչին.— Մի աման ձրի փլավ։
Նույն լրագրի մի աշխատակցին.— Նոր երես նոր թատրոնի համար։
Նույն լրագրի нето-ից զուրկ խմբագրին.— Տես հրատրակչական ընկերության վարչության զրպարտիչ նախագահին։
Հրատարակչական ընկերության վարչության զրպարտիչ նախագահին.— Տես «Գյուղատնտեսական ընկերության չաչանակին»։
Չաչանակին.— Տես մածնա-պանրային օրգանի խմբագրին։
Մածնա-պանրային օրգանի խմբագրին.— Տես «ժպտուն չինովնիկին»։